Կորոնավիրուսից առիթավորված Շիրակի մարզի դատախազը և ՇՊՀ-ի պարտակվող հանցագործությունները (ձայնագրություններ)
Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Արդեն 10 ամիս է Քննչական Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի կողմից գործած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործը… Խնդիրն այն է, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, ով մինչ հեղափոխությունը իր քավորի հետ մեծ ուրախությամբ լծված էր նախորդների հանցագործներին պարտակելու անպատվաբեր գործին (օրինակ՝ 2017 թ-ի սեպտեմբերի 25-ից մինչև 2018 թ-ի մայիսի սկիզբ քրեական գործ չէր հարուցում ՇՊՀ-ի նախկին ռեկոր Սահակ Մինասյանի գործած հանցահործությունների վերաբերյալ որևէ հրապարակման առիթով ), հիմա էլ նույն “բովանդակությամբ” փորձում է պաշտպանել և պարտակել ներկայիս իշխանավորների դրածոների կողմից գործած հանցագործությունները…
Չնայած այն հանգամանքին, որ 30-ից ավել վկաներ են կանչվել հարցաքննության, ԶԼՄ-ներում հրապարակվել են ՇՊՀ-ի դեկաններից մեկի և ամբիոններից մեկի վարիչի հետ իմ խոսակցությունները, առկա է իմ ու այդ դեկանի առերեսման “արդյունքները”, որոնք բավականին ծանրակշիռ ապացույցներ են, որ հանցագործ ռեկտորի ԺՊ-ին մեղադրանք առաջադրվի, սակայն դատախազ Կարեն Գաբրիելյանը և նրա ենթակա դատախազ Կորյուն Սերոբյանը ամեն ինչ անում են գործը երկարաձգելու նպատակով՝ դրանով հաճոյանալով կամ կատարելով Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի պատվերը, ում թիմակիցն է հանցագործության մեջ կասկածվող Երվանդ Սերոբյանը… Օրինակ՝ փոխում են գործով զբաղվող քննիչին… Ինձ հասել են որոշ տեղեկություններ, թե ինչ պատրվակով է փոխվել քննիչը և եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա սրանից ավելի մեծ խայտառակություն մարզի դատախազության աշխատանքում ես դեռ չէի տեսել…
Առիթավորվելով կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակից` մարզի դատախազությունը իրեն ընդհանրապես արտոնյալ է զգում և խայտառակ անգործություն ցուցաբերում Երվանդ Սերոբյանի գործի հետ կապված և որևէ կերպ գործ առաջ չի գնում…
Հ.Գ. ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն ինձ բազմիցս էր ասել, որ Շիրակի մարզի դատախազն իր գրպանում է… Բացի այդ, նաև հայտարարում էր (ոչ միայն ինձ մոտ), որ դատախազի կաբինետի պահարանը նա է նվիրել Կարեն Գաբրիելյանին, որի մասին տեղյակ է նաև Շիրակի մարզի դատախազը…
Կրկին տեղադրում եմ ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ի հանցագործություններն ապացուցող ձայնագրությունները, որտեղ Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Բագրատ Պողոսյանը և Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Վարդան Մանուկյանը շատ պարզ և մատչելի բացահայտում են, որ ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը, չկատարելով իր դասախոսական պարտականությունները և չարաշահելով պաշտոնեական դիրքը, վարձատրվել, կեղծել է պաշտոնական փաստաթղթերը…
Հետաքրքիր է, պարոն Գաբրիելյանի քավորը՝ Արթուր Դավթյանը, տեղյակ է իր սանիկի գործունեությունից և քննիչ փոխելու պատճառաբանություններից…»։


