«Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի հարցում ակնկալում ենք Մայր Աթոռի աջակցությունը». Ավետ Ադոնց
«Կհորդորեի չանհանգստանալ: Վերադարձն ապահովելու համար պետք է գնահատել իրավիճակը: Առանց գրանցման իրավիճակը գնահատել անհնարին է: Օբյեկտիվ պատճառներով մենք չունենք դիվանագիտական ներկայացուցչություն Թուրքիայում, այս առումով փոխգործակցում ենք Մայր Աթոռի հետ, կխնդրեի չանհանգստանալ և չվախենալ». մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ այն դիտարկմանն ի պատասխան, որ Թուրքիայում ապրող ՀՀ քաղաքացիները հայրենիք վերադառնալու համար գրանցվելու հարցում մտավախություն ունեն:
Ըստ Ա. Ադոնցի՝ այժմ Թուրքիայում գտնվող և պատրիարքարանում գրանցված ՀՀ քաղաքացիները 56-ն են: Նախապատրաստական աշխատանք է տարվում՝ ՀՀ տեղափոխելու ճանապարհ գտնելու համար:
«Այս հարցում ակնկալում ենք Մայր Աթոռի աջակցությունը»,- նշեց արտգործնախարարի տեղակալը:
