«Փորձ է կատարվում անուղղակի ազդեցություն ունենալ ներհայաստանյան տրամադրությունների վրա». Կարեն Հովհաննիսյան
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ փորձ է կատարվում անուղղակի ազդեցություն ունենալ ներհայաստանյան տրամադրությունների վրա:
Բոլորի համար ակնհայտ է հայկական կողմի համար Արցախյան հարցի զգայուն լինելը: Այս շրջանում, երբ աշխարհի թիվ մեկ թեման համաճարակի դեմ պայքարն է, անգամ Իրաքի, Սիրիայի նման մի քանի, իրարից տարբերվող ռազմական հակամարտությունների մեջ գտնվող երկրներում այսօր առաջնայինը համաճարակի դեմ պայքարն է, փորձ է արվում ներհայաստանյան տրամադրություն ստեղծել՝ խոսելով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման այս կամ այն նյուանսներից:
Այն փաստաթղթերը, որոնք շրջանառվել ու շրջանառվում են, երբեք ընդունելի չեն եղել մեր կողմից՝ տարբեր տեսակի նկատառումենրից ելնելով: Եվ այսօր, այդ փաստաթղթերի առկայության մասին ընդամենը հիշեցնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի այսօրվա իշխանության համար Հայաստանի ներքաղաքական դաշտում որոշակի խնդիրների ստեղծման մտադրություն»: