Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Լուսանկար
«Ինչպես ամեն տարի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ծաղկեպսակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի դիմաց է: Ապրիլի 24-ը Ֆրանսիայում նաև Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրն է», - գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Ֆեյսբուքի իր էջում և լուսանկարներ հրապարակել Հայոց ցեղասպանության հուշահամալիրից։