«Հո ընտրակաշառք չե՞ք բաժանել», «սկի ես չեմ ստացել, ա՛յ ցավդ տանեմ»․ հատված՝ վարչապետի ու քաղաքացու զրույցից
Ինչպես հայտնել էինք, վարչապետը ֆեյսբուքյան եթերում զանգահարել է էլէներգիայի անջատումից տուժած քաղաքացիներին, որոնց ցուցակը տրամադրել է ՀԾԿՀ-ը։ Նրանցից մի քանիսի հետ զրույցում պարզվեց, որ հոսանքն անջատված չէ․ «Մենք Ձեզ շատ ենք սիրում, մենք էնքան բան ենք արել Ձեզ համար»,- ասաց նրանցից մեկը։ «Հո ընտրակաշառք, բան չե՞ք բաժանել»,- կատակեց Փաշինյանը։ «Չէ՛, սկի ես չեմ ստացել, ա՛յ ցավդ տանեմ»,- արձագանքեց բնակչուհին։ «Հույս ունեմ աշխատել ասելով՝ նկատի ունեք օրինական աշխատանքը՝ քարոզչությունը»,- եզրափակեց վարչապետը։
Մեկ այլ բնակչուհու հետ զրույցում պարզվեց, որ հոսանքի ու համակարգչի բացակայության պատճառով երեխաները չեն մասնակցում հեռավար դասերին։ Վարչապետը խոստացավ օգնել։