Վերջապես. գեղեցիկ հայերենով, ճաշակով, սյուժետային, դերասանական խաղի բարձր մակարդակով ֆիլմ ներկայացվեց
Սովորաբար ժամանակ չի լինում հեռուստացույց դիտելու, բայց համացանցում տարակարծիքներ առաջացրած ֆիլմը՝ բեմադրիչ Հրաչ Քեշիշյանի՝ Անատոլիական պատմություններ֊ը, ցանկություն առաջացրեց այն դիտելու։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ ստեղծագործական խմբին և TV Հ1֊ին, վերջապես գեղեցիկ հայերենով, ճաշակով, սյուժետային, դերասանական խաղի բարձր մակարդակով ֆիլմ ներկայացնելու համար։ Այս ֆիլմը պետք է թարգմանվի հասանելի լեզուներով և ներկայացվի աշխարհին, սա ավելին էր քան որ գոռում ենք։
Ապրեք...
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
