1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արցունքն աչքերին խնդրեց.«Քո՛ւր ջան, ես գիտեմ որ դու անմեղ ես. բայց հանուն երեխայի ընդունի, որ պարտվել ես. մարզի դատախազի պահանջը կատարի`որ հասնես փոքրիկիդ»

NEWSMEDIA.am-ը շարունակում է անդրադառնալ ամենատարբեր աղմկահարույց քրեական գործերին, վեր հանելով  դրանց հիմքում ընկած փաստական տվյալները, եւ գործում առկա անօրինությունները: Այս անգամ NEWSMEDIA.am-ի խմբագրությանն է դիմել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 27 դպրոցի այլեւս նախկին տնօրեն Կարինե Լալազարյանը, ով մանրամասներ է ներկայացրել իր հանդեպ հարուցված (երեք դրվագով) քրեական գործի վերաբերյալ, եւ ներկայացրել, թե ինչ անմարդկային եղանակով են մարզային իշխանությունները՝ մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի անմիջական նախաձեռնությամբ, հրաժարականի դիմում կորզել իրենից՝ չխորշելով անգամ օգտագործել տիկնոջ 1.5 տարեկան մանկահասակ երեխային այլեւս չտեսնելու վարկածը:

 

18 օր ինձ պահել են ՔԿՀ-ում՝ պատանդի կարգավիճակում, մինչեւ որ մարզի դատախազի անմիջական ճնշումների ներքո, աշխատանքից ազատման դիմում չգրեցի…Հետո նոր, դրանից հետո ինձ ազատ արձակեցին:

(Կարինե Լալազարյան)

 

Թե ինչ հոգեբանական եւ բարոյական ճնշումների ներքո են տիկին Լալազարյանից հրաժարականի դիմում կորզել եւ, թե ի՞նչ եղանակներով է մարզի դատախազը փորձել տիկինոջը հավաստիացնել, որ միակ ելքը իրեն մեղսագրվող արարքները ընդունելն է. մեր զրուցակիցը նախ անդրադարձավ նախապատմությանը.

-2019 թվականի մարտի 26-ին, ինձ՝ որպես կասկածյալ, հրավիրեցին մարզային քննչական վարչություն հարցաքննության: Որից հետո ինձ ձերբակալեցին, ապա կալանավորեցին: 18 օր ինձ պահել են ՔԿՀ-ում՝ պատանդի կարգավիճակում, մինչեւ որ մարզի դատախազի անմիջական ճնշումների ներքո՝ աշխատանքից ազատման դիմում չգրեցի…Դրանից հետո, նոր ինձ ազատ չարձակեցին:

-Տիկին Լալազարյան, իսկ ի՞նչ գործով էիք ներգրավվել՝ որպես կասկածյալ:

-2018 թվականի ապրիլից հետո, դպրոցում սկսվեցին բազմաթիվ ստուգումներ. տարբեր մեղադրանքներ էին առաջադրվում, ապա հետաքննության փուլում ավարտվում:
2019 թվականի հունվար ամսին, ուսուցիչներից մեկը բողոք էր գրել Կրթության պետական տեսչություն, իբր դպրոցում կան բազմաթիվ չարաշահումներ, յուրացումներ եւ այլն: Սկսվեցին ստուգումներ. փետրվարի 8-ին, Կրթության պետական տեսչության տեսուչները հայտնվեցին դպրոցում, եւ ինձ բառիս ուղիղ իմաստով. փակեցին իմ աշխատասենյակում՝ թույլ չտալով մասնակցել այն ժողովին, որը իրենք էին հրավիրել: Այդ ժողովի ընթացքում, սկսեցին իմ դեմ բողոքներ հավաքել՝ ուսուցիչներին ճնշելով, համոզելով, որ ով ինչ ուզում է գրի`  ես միեւնույն է  չեմ աշխատելու: Ես հասկացա, որ այդ օրվանից իմ դեմ խմորումները ավելի լուրջ ընթացք են ստանում:

Ինձ հրավիրեցին հարցաքննության, եւ մեղադրեցին կաշառք ստանալու մեջ՝ ուսուցչին մրցույթով անցկացնելու համար: Ինձ ասացին, որ ես կաշառք եմ վերցրել, եւ որ ես պետք է պատժվեմ: Երեք օր ՁՊՎ-ում պահելուց հետո՝ ինձ տեղափոխեցին ՔԿՀ: Ապրիլի 8-ին,  ինձ տեսակցության եկավ իմ փաստաբանը,   եւ ասաց,  որ դատախազությունը մեղմացրել է իր վերաբերմունքը՝ իմ նկատմամբ:

Փաստաբանս ինձ ասաց, որ պետք է խոստովանական ցուցմունք տամ, ապա աշխատանքից ազատման դիմում գրեմ, եւ դրանից հետո միայն՝ այլեւս ազատ կարձակվեմ: Բնականաբար, հրաժարվեցի չարածս բանի համար խոստովանական ցուցմունք տալ: Նույն օրը երեկոյան, մարզի դատախազը՝ Կարեն  Գաբրիելյանը իր աշխատասենյակ էր հրավիրել քրոջս եւ քեռուս տղային, եւ իր իսկ կաբինետում՝ ամենայն խստությամբ զգուշացրել. «Եթե քույրդ աշխատանքից ազատման դիմում չգրի՝ ՔԿՀ-ից դուրս չի գա, եւ երեխայի երեսին կարոտ կմնա»: Երբ քույրս դատախազին ընդդիմանում է, նա ասում  է, թե. կարող է՞ դու էլ ես ուզում գնաս՝ քուրիկիդ կողքը նստես:

-Եւ այդ ամենը, Շիրակի մարզի դատախազը իր աշխատասենյակո՞ւմ է ասել՝ տիկին Լալազարյան…

-Այո, բայց ամենադաժանը դեռ առջեւում էր: 18 օր շարունակ ես զրկված էի տեսակցություններից, առհասարակ լուր չունեի մանկահասակ երեխայիցս, ում քսանչորս տարի սպասելուց հետո եմ լույս աշխարհ բերել: Փոքրիկս այդ ընթացքում ջերմություն է ունեցել, իսկ մարզպետարանի երեխաների խնամքի բաժնից եկել են ամուսնուս ասել. եթե չի կարողանում պահել մանկահասակ երեխային՝  ապա կարող են տեղափոխել մանկատուն: Ինչեւէ, տեսենելով որ միակ ելքը իմ աշխատանքից ազատումն է, քույրս երեխային գրկած եկավ ՔԿՀ, ու բառիս բուն իմաստով արցունքներն աչքերին խնդրեց. «Քուր ջան,  ես գիտեմ որ դու անմեղ ես, բայց ընդունի, որ պարտվել ես՝ դիմում գրի ազատվի: Մարզի դատախազի պահանջը կատարի, ու արի հասի փոքրիկիդ»:

Ապրիլի 9-ին ազատման դիմումս ուղարկեցի, ապրիլի 12-ին՝  գաղութից  ինձ բաց թողեցին: Մարզի դատախազը շատ լավ գիտեր, որ ես ամեն ինչի հասել եմ ինքնուրույն, ու փաստորեն ես էլ դարձա ամենախոցելին՝ տվյալ իրավաիճակում:

-Հիմա քր. գործը ի՞նչ ընթացքի մեջ է տիկին Լալազարյան:

-Քրեական գործը նախաքննության փուլում է՝ մարզի դատախազի թեթեւ ձեռքերով ինձ երեք հոդվածով մեղադրանք են առաջադրել:

-Ի՞նչ հոդվածներով է մեղադրանք առաջադրված:

-309 հոդվածով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում,311 հոդվածով՝ (կաշառքի ստանալու) եւ 179 հոդվածով՝ (փաստաթղթերի կեղծում):

-Լավ, եթե հետադարձ հայացք նետենք, ըստ Ձեզ ինչո՞ւ, ինչպես Դուք եք նշում՝ հայտնվեցիք մարզի դատախազի թիրախում:

-Ինձ համար մինչ օրս հանելուկ է. ցավալին այն է, որ իմ դեմ բողոք են ներկայացրել մարդիկ, որոնց հետ այնքան ջերմ հարաբերություններ եմ ունեցել, որքան կարողացել եմ օգտակար եմ եղել: Ճիշտ է, ես խստապահանջ եմ եղել՝ ինչպես իմ, այնպես էլ իրենց նկատմամբ: Ես չեմ հասկանում , թե ինչ տեղի ունեցավ:

 

ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ

 

NewsMedia.am 

Լուրեր Հայաստանից եւ աշխարհից

 

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan