«Դուք Ձեր ամբողջ քաղաքական վաստակը անբարոյականությամբ եք վաստակել». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է այսօր ԱԺ-ում իրենց թիկունքում հնչող սպառնալիքներին՝ դիմելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին. «Նրանք երկուսն էլ շահարկում են իրենց սրբությունները, այսինքն՝ իրենց մայրերին՝ իրենց գործած սխալների համար:
Ալեն Սիմոնայնին պետք է ասեմ, որ այն, ինչ ասել եմ՝ միայն իրեն է ուղղված, կոնկրետ Ալեն Սիմոյնան անձին. որովհետև Դուք Ձեր ամբողջ քաղաքական վաստակը անբարոյականությամբ եք վաստակել... Ես պատրաստ եմ Ձեր մոր ձեռքը համբուրել, ես պատրաստ եմ գնալ Ռոբերտի գերեզմանի վրա ծաղիկներ դնել: Այնպես որ, որքան էլ ինձ վիրավորեք, ես սրբություններին չեմ կպել ու չեմ կպչելու»,- ասել է Մարուքյանը: