Շիրակի մարզի Մարալիկ համայնքի հիվանդանոցի բուժանձնակազմի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Նշում են, որ հիվանդանոցում կորոնավիրուսի հայտնաբերումից հետո նրանց հորդորել են ինքնամեկուսանալ, ինչից հետո էլ Առողջապահության նախարարությունից և մարզային վարչությունից նշել են, որ այդ օրերի համար պետք է ստանան իրենց աշխատավարձից ավելի քիչ գումար, հայտնում է Tert.am-ը։