Վարչապետի աներձագը դատի տալով քաղաքագետ Համբարյանին, այդ կերպ տոտալ հարձակման փորձ է անում՝ լռեցնելու ազատ խոսքը
«Վարչապետի աներձագը դատի տալով քաղաքագետ Հաբարյանին, այդ կերպ տոտալ հարձակման փորձ է անում՝ լռեցնելու մարդկանց կարծիքները: Հատկապես այս դեպքում, երբ Գագիկ Համբարյանը որեւէ լրատվություն չի տարածել, այլ օգտվել է մամուլի հրապարակումներից: Եւ այս դեպքում ճիշտը այն կլիներ, որ նա գնար եւ մամուլին դատի տար, եթե այնտեղ կային ոչ հավաստի տվյալներ: Իսկ այս դեպքում՝դատի տալու որեւէ իրավական հիմք չկա: Եւ կարծում եմ, որ իշխանությունները եւս հասկանում են, որ իրավական հիմք չկա.պարզապես նմանատիպ դատերի շարքով փորձում են ազատ խոսքը լռեցնել»,- NewsMedia.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կողմից հայտնի քաղաքական վերլուծաբան Գագիկ Համբարյանին դատի տալու գործընթացին, ասաց մեդիապաշտպան ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԸ:
![]()
-Պարոն Ենոքյան, ի՞նչ վտանգներով է հղի՝ ազատ խոսքը լռեցնելու նմանատիպ օրինակը:
-Գիտեք, ցավոք նման դեպքեր էլի են եղել. երբ դատի են տվել եղած ինֆորմացիան տարածելու համար: Սա պարզապես ակնհայտ ճնշում է՝ ազատ խոսքի վրա, որպեսզի մարդիկ վախենան իրենց կարծիքը արտահայտել: Ես հույս ունեմ, որ տվյալ իրավիճակում՝ Համբարյանի դեպքում, սա իրավական շարունակություն չի ունենա:
