Բարձրաստիճան պաշտոնյաներից շատերին հրաժեշտ ենք տալու. Արայիկ Հարությունյան
Քաղաքական մեր ամենամեծ ձեռքբերումը Սամվել Բաբայանի հետպայմանավորվածությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել ենք, հետագա համագործակցության առումով բավական լուրջ հաջողություններ ենէ արձանագրել Մասիս Մայիլյանի հետ, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Այսօր կկատարեմ կադրային առաջին նշանակումները, սպասվում են կառուցվածքային փոփոխություններ․ Արայիկ Հարությունյան
«Կան քննադատություններ. ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել, այդ բառերն օգտագործողներն են ծախվել», - ասաց նա։
Արցախի նախագահը նշեց, թե փոփոխություններ են լինելու։
«Կարևորում եմ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի զբոսաշրջության նախարարությունը, ռազմահայրենասիրությունը լինելու է նոր կառավարության գլխավոր ուղղություններից մեկը», - նշեց նա։