1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՅԴ-ը հայտարարություն է տարածել

Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել. «Հանրությունը այլևս չի զարմանում քաղաքական իշխանության կողմից Սահմանադրությունն ու օրենքները խախտելու դեպքերի մասին լսելիս: Սակայն անբացատրելի է այն համառությունն ու չհիմանվորված ինքնավստահությունը, որը ցուցաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անընդհատ խախտելով օրենքները:

Հերթական փաստը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում օրենքով նախատեսված ժամկետում թեկնածու չառաջադրելն է:

Նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու նմանատիպ դեպքերի, երբ, խախտելով Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջները, վարչապետը չէր առաջադրում կառավարության անդամների թեկնածուներ՝ պատճառաբանելով կառավարության կառուցվածքի սպասվելիք փոփոխությունները կամ, երբ 2018 թ. հոկտեմբերի 2-ին զավեշտի հասնող վարքագծով Ազգային ժողովի բակում ազատում էր կառավարության անդամներին: Սա՝ այն դեպքում, երբ վարչապետը կառավարության անդամներ՝ նախարար և փոխվարչապետ, նշանակելու կամ ազատելու իրավունք չունի: Այս իրավունքը պատկանում է Հանրապետության նախագահին: Վարչապետը իրավունք ունի ներկայացնելու առաջարկություններ: Ընդ որում, օրենքով սահմանված են առաջարկներ ներկայացնելու պարտադիր դեպքեր և ժամկետներ: Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը: Չառաջարկելով նախարարի թեկնածու, նա փոխնախարարին վերապահեց կառավարության անդամի լիազորություններ: Բացի այն, որ վարչապետը չունի նման իրավասություն, այն փաստացի յուրացրեց նաև Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունը: Այս պարզ կանոնի խախտումը լի է այնպիսի հետևանքներով, որոնք հանգեցնում են քաղաքացիների, կազմակերպությունների և պետական մարմինների իրավունքների և օրինական շահերի ոտնահարմանը:

Առավել ցայտուն օրինակը 2019 թ. մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին նախարարի պարտականությունների լիազորումն էր, ով իր հրամանով աշխատանքից ազատեց «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Վերջինս ստիպված էր դատական կարգով պաշտպանել իր իրավունքները: Դատարանը անվավեր ճանաչեց «նախարարի պարտականությունները կատարող անձի» հրամանը, վերականգնեց նրան աշխատանքի և պարտադրեց պետական կազմակերպություններին՝ կատարել փոխհատուցումներ ու վճարումներ, որոնք ի վերջո հանրային (պետական միջոցներ էին): Այլ խոսքով, վնասը կրեց պետությունը: Պատկերացրեք՝ ի՞նչ հետևանքների կհանգեցնի այսպիսի նշանակումների (իսկ դրանք անցյալ տարի վերաբերում էին հինգ նախարարությունների) և դրանց հիման վրա փոխնախարարներին վերապահված ապօրինի լիազորությունների իրականացման բոլոր դեպքերի հանրագումարը: Թվում էր այս ապօրինության հետևանքը դաս կլինի վարչապետի համար: Սակայն ոչ, նա շարունակում է նույն համառությամբ և ոգով՝ իրեն համարելով Սահմանադրությունից ու օրենքից վեր պաշտոնյա: Շրջակա միջավայրի նախարարի թեկնածու չառաջադրելով, նա շարունակում է արհամարել սահմանդրության և դրա հիման վրա ընդունված օրենքի պահանջները: Այսպես, Սահմանադրութան 131-րդ հոդվածի համաձայն վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահը, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին: Իսկ եթե Կառավարության նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացվում, ապա վարչապետը Կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին է ներկայացնում 15-օրյա ժամկետում:

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է 2020 թ. մայիսի 5-ից: Մինչև մայիսի 21-ը պետք է ներկայացվեր նախարարի թեկնածու: Սակայն, ինչպես տեսնում ենք, այն ներկայացված չէ: Պարզ չէ, թե այս ընթացքում ի՞նչ որոշումներ է կայացվել այս նախարարության անունից, և ինչպիսի՞ հետևանքների դրանք կարող են հանգեցնել: Թերևս ժամանակը ցույց կտա: Հիմա պարզ մի քանի հարցադրում.

1.Ինչու՞ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը արհամարում Սահմանադրության և օրենքի պահանջները:
     2.Գիտակցո՞ւմ է, արդյոք, նա, որ իր այս վարքագծով խեղաթյուրում է պետական կառավարման համակարգը:
     3.Պատկերացնու՞մ է, արդյոք, որ այսպիսի գործողությունը (անգործությունը) իշխանության յուրացում, պաշտոնեական անփութություն կամ լիազորությունների չարաշահում է»:

Կբարձրացնեմ Գևորգ Պետրոսյանին Սահմանադրական բ... ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի... Պեղվել է խոշոր սենյակ՝ բազմաթիվ թոնիրներով. Տ... «Գրանդ Քենդի»-ի քաղցրավենիքում որդեր են. ո՞րն... ԱՄՆ-ում կալանավորվել է Վլադիմիր Գասպարյանի փե... «Քոչարյանը թույն է տարածում․ նա, ԲՀԿ-ն և որոշ... Նորշեն գյուղից մինչև Գուսանագյուղ հատվածը ժամ... «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները բա... Շահութաբերության բարձր ցուցանիշներ ակնկալողնե... «Օդնոկլասնիկով» ծանոթացած 30-ամյա կինը տուն է... Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտո... Հայտնի է Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյա... «Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի». Կ... «Մանկան տան» սաներին ֆիզիկական, հոգեկան ցավ պ... Բալասանյանը Հայաստանում է. փորձում է ցնցել, ո... Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ մի... Ծառուկյանն էլ չի հավատում իր բռնած գործի հաջո... VIDEO.Դանակով էր հարձակվում, մազերիցս քաշելով... Միջազգային հանրությունը կարծես առանձնապես դեմ... Հայ զինծառայողները մասնակցել են «Կովկաս -2020... Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որո... Ադրբեջանի ղեկավարությունն այսօր հրահրում է պա... VIDEO.Եթե վարչապետը հրաժարական տա, էս 88 հոգի... «Տեղափոխվում եմ ԱԻՆ». Արմեն Փամբուխչյան «Երեք ուժերին կհաջողվի՞ հանրային լուրջ մոբիլի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սե... Ռաբիսի թագուհի Անուշ Պետրոսյանի համերգն առաջի... Ո՞վ պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ին. (տեսանյո... Լուրջ աժիոտաժ՝նախկին ու ներկա ոստիկանների շր... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... Այլևս ոչ ոք չի համարձակվի մեր երկրին կծու խոս...
Բալասանյանը Հայաստանում է. փորձում է ցնցել, ոտքի հանել ընդդիմությունը «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հերոս, ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը մի քանի շաբաթ է՝ Հայաստանում է։ Չնայած նա Արցախի խորհրդարանի պատգամավոր է, սակայն մեզ ասացին, որ գրեթե ոչ մեկի հետ չի շփվում, հույսը կտրել է, որ Արցախում ինչ-որ բան կարող է շտկվել, եկել է Հայաստան ու փորձում է ցնցել, ոտքի հանել հայաստանյան ընդդիմադիր դաշտը։ Բալասանյանն ակտիվ հանդիպումներ է նախաձեռնում տարբեր ընդդիմադիր ու ՔՊ-ի վերջին նիստին ներկաները, կարելի է ասել, հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստի ժա­մանակ ՔՊ-ականները, կարելի է ասել, հարձակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նա­խարար Արայիկ Հարությունյանի վրա: ՔՊ-ականները փակ հանդիպմանը Հարությունյանին ներկայացրել են այն իրավիճակը, որն առկա է իր անձի հետ կապված, նշել, թե ինչ դժգոհություն է հասունանում թիմի ներս ԿԳՄՍ-ում իրավիճակը թե՞ժ է.Iravunk.com Արդեն մի քանի ամիս է, ինչ ԿԳՄՍ նախարարությունում լարված իրավիճակ է: Գրականության նոր չափորոշիչների թեման կարծես թե շատերին է զայրացրել: Ինչ խոսք, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող որոշ հեղինակաների գրական ստեղծագործությունները ներառելով դպրոցական դասագրքերում` ԿԳՄՍ նախարարությունը շատերին է բորբոքել: Մեր տեղեկություններով` ԿԳՄՍ-ում վերջին օրերին այս մասով ինչ-ինչ քննարկումներ են ընթանում: Օդում կախված լուրերի հ Սասուն Միքայելյանի որդին քաղաքապետ է, ինքը՝ պատգամավոր, փեսան՝ փոխմարզպետ․ արդեն պերեբոր է մարզում «Հրապարակ»-ը գրում է. «Մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, սակայն պարզվում է՝ ձեռքի հետ էլ շարունակում է Կոտայքի մարզպետ աշխատել։ Մարզպետարանից տեղեկացանք, որ Ռոմանոսին են զեկուցում ամեն ինչ, բոլոր հարցերը կարգավորվում են նրա «դաբրոյով», մինչև հարմար մարզպետացու գտնվի։ Ասում են՝ իշխանությունը կոնտրոլի տակ է պահում մարզպետարանը, որպեսզի այն Գագիկ Ծառուկյանի 5 մլն դոլարանոց հանրահավաքը՝ անհայտ, անօրակարգ «Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տարբեր առիթներով հայտարարում է, որ իր կողմից խոստացված հանրահավաքին մասնակցելու է 100 հազար մարդ, և այդ հանրահավաքի կազմակերպման վրա ինքը ծախսելու է 5 մլն դոլար, ստացվում է մեկ մարդու հաշվարկով 50 ԱՄՆ դոլար: Միայն թե հայտնի չէ ո՛չ հանրահավաքի անցկացման ժամկետը, ո՛չ առավել ևս օրակարգը»: Մանրամասները՝ թերթի համարում:
website by Sargssyan