1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՔՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել. Գոռ Հովհաննիսյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական եւ եվրոպական սահմանադրական եւ վարչական իրավունքի, ինչպես նաեւ միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի Ոստիկանության եւ անվտանգության կառավարման բաժնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի սահմանադրականությանը։

 

Նա, մասնավորապես,  գրել է.

«Իմ նախնական գնահատականը ՀՀ ՔրՕ 300․1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։

Իմ հասկանալով՝ դատախազությունը այդ հոդվածի շրջանակում կիրառում է գործող սահմանադրական նորմերը՝ 2015 թ․ խմբագրությամբ։ Բայց արդյոք էսօրվա սահմանադրական նորմերը կիրառելի են, թե ոչ, կախված է այն հարցի պատասխանից, թե ինչպիսի հղում է 300․1-րդ հոդվածի հղումը՝ ստատիկ, թե դինամիկ։

Դատախազությունից հնարավոր չէ ակնկալել այս հարցի պարզաբանումը, որովհետեւ նրա մտքով չի էլ անցնում, թե սահմանադրական նորմերի կիրառումը կախված է այս հարցի պարզաբանումից։ Ու նրա մտքով չի անցնում դա, որովհետեւ նա չգիտի, որ հղումները կարող են ստատիկ կամ դինամիկ լինել, ու թե որը ինչ է նշանակում։ Բայց հասկացող մարդը երբ նայում է դատախազության արածին, տեսնում է, որ դատախազությունը 300․1-րդ հոդվածը կիրառում է իբրեւ դինամիկ հղում (առանց այդ մասին իմանալու)։

Հղումը ստատիկ է, թե դինամիկ, շատ հաճախ պետք պարզել նորմի մեկնաբանման միջոցով։ Իմ կարծիքով՝ 300․1-րդ հոդվածն օրենասդիրը ձեւակերպել է իբրեւ ստատիկ հղում (բնականաբար էլի առանց իմանալու), որովհետեւ նա 2009-ին այս հոդվածն ընդունելիս մտածել է այդ պահին գործող Սահմանադրության դրույթների մասին ու չի էլ ենթադրել, թե 6 տարի հետո Սահմանադրությունը կփոփոխվի, չէ որ Սահմանադրությունը փոփոխվել էր ընդամենը 4 տարի առաջ։ Հետեւաբար, նա 300․1-րդ հոդվածում հղում է արել 2005 թվականի Սահմանադրության դրույթների տեքստին իրենց ՀԵՆՑ ԱՅԴ ԿՈՆԿՐԵՏ խմբագրությամբ։ Կրկնում եմ՝ օրենսդիրն այսպես վարվել է՝ առանց էսքան բան մտածելու։

Ստատիկ հղման նրբությունն այն է, որ եթե փոփոխվում է այն իրավանորմը, որի վրա հղում է արվում, ապա օրենսդիրը ՊԱՐՏԱՎՈՐ Է փոփոխել նաեւ դրա վրա հղում անող նորմը եւ այն համապատասխանեցնել նոր, փոփոխված նորմին (որի վրա հղում է արվում)։ 300․1-րդ հոդվածի դեպքում դա նշանակում է, որ օրենսդիրը ՊԱՐՏԱՎՈՐ ԷՐ 2015 թ․ սահմանադրական փոփոխություններից հետո այդ հոդվածը համապատասխանեցնել նոր սահմանադրության տեքստին։ Նա դա չի արել։ Հետեւաբար, նոր սահմանադրական դրույթները չեն կարող կիրառվել, որովհետեւ 300․1-րդ հոդվածը դրանց վրա հղում ՉԻ ԱՆՈՒՄ։ Իմ կարծիքով՝ կարելի է բացառություն անել Սահմանադրության անփոփոխելի՝ 1-ին եւ 2-րդ հոդվածերի մասով։

Դատախազությունը, հակառակը, ինչպես արդեն ասացի, ինքնին հասկանալի է համարում, որ նոր սահմանադրական դրույթները՝ 2015 թ․ խմբագրությամբ, կիրառելի են, այսինքն՝ նա 300․1-րդ հոդվածի հղումը դիտում է իբրեւ դինամիկ հղում (առանց այդ մասին մտածելու)։ Բայց դինամիկ հղումները գոնե ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ նորմերում հակասահմանադրական են, որովհետեւ քրեական նորմի հասցեատերն այդ դեպքում երբեք չի կարող հստակ իմանալ, թե որ արաքներն են արգելվում, քանի որ արգելվող արաքները նկարագրված են այն նորմում, որի վրա հղում է անում քրեական նորմը, ու այդ արգելված արարքները նկարագրող նորմը միշտ կարող է փոփոխվել։

Արդյունքում իմ նախնական ու մակերեսային գնահատմամբ ստացվում հետեւյալը․ ՀՀ ՔրՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել՝ լինի այն ստատիկ, թե դինամիկ հղում (բացառությամբ Սահմանադրության 2005 թվականի դրությամբ անփոփոխելի դրույթների՝ 1-ին ու 2-րդ հոդվածների)։ Այնքանով, որքանով 300․1-րդ հոդվածի շրջանակում մարդը հետապնդվում է Սահմանադրության 1-ին կամ 2-րդ հոդվածներում նկարագրված սկզբունքների խախտման համար, խնդիր չեմ տեսնում»։

2 տարի առաջ առկա քարտեզներն այլևս գոյություն ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Ս... «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր մի... ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ ... Մեր գործընկեր, լրագրող լրագրող Իլոնա Ազարյա... Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan