«Հետախուզվողներին ՀՀ-ին չարտահանձնելը չի՞ ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա». լրագրողը՝ Զ. Մնացականյանին
Այսօր ԱԺ-ում, լրագրողների հարցին՝ Հայաստանի Հանրապետության կողմից հետախուզվող անձանց չարտահանձնելն արդյոք չի՞ ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացակայնյանը պատասխանեց. «Դրանք դատաիրավական բնույթի հարցեր են: Եթե մենք դրան առնչվում ենք որպես քաղաքական հարց՝ արտաքին հարաբերություններին առնչվող, դա ուրիշ բան: Բայց դրանք համապատասխան հարթակներում իրականացվում են, ուստի դա չի ազդում մեր հարաբերությունների վրա»,- ասաց Մնացականյանը:
Նախարարը նշեց, որ Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունների հիմքում ռազմավարական դաշնակցային գործընկերությունն է, որը ոչ մի կերպ խարխլված չէ:
