«Ինչպե՞ս են նախաքննական գաղտնիք պարունակող տվյալները հայտնվել իմքայլականների ֆեյսբուքյան պատերին». Թանդիլյանը՝ դատախազին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե ինչպես են առերևույթ նախաքննական գաղտնիք պարունակող փաստական տվյալները հայտնվել իմքայլական պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան պատերին:
Ի պատասխան Դավթյանն ասաց. «Վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում, թե ինչ ծավալով տեղեկություն հրապարակի՝ գնահատելով ռիսկերը: Բոլոր այն դեպքերում, երբ նախաքննական մարմինը պաշտոնապես կորոշի այս կամ այն տեղեկությունը հրապարակել, դա վարույթն իրականացնող մարմնի իրավունքն ու լիազորությունն է: Իսկ բոոր այն դեպքերոււմ, երբ իմ ասած աղբյուրներից զատ տվյալների արտահոսք կլինի, դա, միանաշանակ, անընդունելի է և յուրաքանչյուր նմնան դեպքով մեր հստակ պահաջն ու հետևողականությունն է պարզել այդ փաստը, որովհետև մենք գործ ունենք հանցագործության հետ»:
Արձագանքելով Դավթյանին՝ Թանդիլյանն ասաց. «Այսինքն՝ Դուք ինձ պատասխանում եք, որ դիտավորության համարելով՝ ոչ այնքան կարևոր նյութի արտահոսք եք կազմակերպել և տրամադրել նյութերն իշխող քաղաքական ուժին և համարել, որ դա նույնիսկ պետք է տրամադրել հանրությանը: Ես դա եմ լսում Ձեր պատասխանից»:
Դավթյանն ասաց. «Իմ խոսքերին Ձեր արած հետևությունները համարժեք չէին: Ես չեմ ասել՝ մենք հատուկ արտահոսք ենք արել: Ես շատ հստակ ասում եմ՝ վարույթն իրականացող մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալի տեղեկություններ է պարտավոր հանրությանը տեղեկացնել: Մնացած այլ ճանապարհներով արատհոսքը հանացագործություն է»:
