Հանրային հեռուստաընկերությունն ունի քաղաքական հարցազրույցի ժանրով հաղորդում, որտեղ իշխանության ներկայացուցիչները եղել են մոտ 42 անգամ, ընդդիմության ներկայացուցիչները՝ 4-5 անգամ։ Արդյոք Դուք կարծում եք, որ այս հարաբերակցությունն ապահովում է քաղաքական կարծիքի բազմազանությունը․ ԱԺ-ում դիմելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Հակոբյանը նշեց, որ հանձնաժողովի հաղորդումը նախորդ տարվա մասին է և չի բացառվում, որ նախորդ տարի վիճակն ավելի բարվոք է եղել, քան այս տարի։
Հիշեցնենք՝ քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019թ-ի գործունեության մասին տարեկան հաղորդումը։