Հետազոտողները հայտնել են COVID-19-ը 25 վայրկյանում ոչնչացնելու միջոց
Բոստոնի համալսարանի վարակիչ հիվանդությունների ազգային լաբորատորիայի ամերիկացի հետազոտողները պատմել են, թե ինչպես կարելի է 25 վայրկյանում ոչնչացնել COVID-19-ը: Այդ մասին հայտնում է Biospace-ը: Նրանք հայտարարել են, որ կորոնավիրուսը կարելի է ոչնչացնել հեռահար ուլտրամանուշակագույն ճառագայթման տեխնոլոգիայի միջոցով: Մասնագետները ընդգծում են, որ վիրուսները ոչնչանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո, սակայն այն վտանգավոր է նաև մարդու համար, հայտնում է Shantnews.am-ը: