Հինգերորդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն
5-րդ զորամիավորման հրաձգային վաշտերը հուլիսի 2-ին անցկացրել են մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
ՊՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ ստուգվել են զինծառայողների գործողությունները դաշտային պայմաններում, հրամանատարական կազմի ղեկավարման հմտությունները, ստորաբաժանումների փոխգործակցությունը մարտի նախապատրաստման և վարման ժամանակ, անցկացվել է գործնական հրաձգություն տարբեր զինատեսակներից։