1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ռուսաստանի հետ հակադրումների ճանապարհը կործանար է․ Հայկ Բաբուխանյան. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ.IRAVUNK.com

Եվրասիական Փորձագիտական Ակումբի այսօրվա գիտաժողովի շրջանակներում ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների առջեւ ծառացած ներկայիս խնդիրներին նկատեց․ <<Աշխարհը գնալով ստանում է նոր եւ ավելի լարված քաղաքական պատկեր եւ մենք տեսնում ենք, որ այդ քաղաքական պատկերում ՌԴ-ն ունի եւ բարեկամներ եւ հակառակորդներ։ Մենք, որպես ՌԴ-ի բարեկամ երկիր՝ պետք է հասկանանք, որ հակառակորդները կցանկանան սեպ խրել ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ եւ զրկել ՌԴ-ին իր բարեկամներից։ Նույնը Հայաստանի պարագայում՝ մենք ունենք մեր թշնամիներին եւ բարեկամներին։
Եվ մեր թշնամիները մշտապես ցանկացել են սեպ խրել մեր միակ ռազմավարական գործընկերոջ, դաշնակից պետության՝ Ռուսաստանի հետ։ Այսինքն հասկանալի է, որ այդ աշխատանքների համար տրվում են հսկայական միջոցներ, այնպիսի քաղաքական, լրատվական, սառը պատերազմի մեթոդներ են կիրառվում, որպեսզի իրականացվեն այդ քաղաքական նպատակները։ Բնականաբար, մենք պետք է հասկանանք, որ ՌԴ-ի հետ հակադրումների ճանապարհը մեզ համար կործանար ճանապարհ է եւ պետք է մեր թշնամական ուժերի պրովոկացիաները կարողանանք կանխել։ Հիշենք, թե հարյուր տարի առաջ ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում եւ այդ ժամանակվա հակառուսական տրամադրությունները՝ ինչի հանգեցրեցին։ Եվ պատմության դասերը վերհիշելով՝ գոնե այսօր մենք պետք է դասեր քաղենք։ Հետեւաբար ՌԴ-ի դեմ ցանկացած դատարկ, անհիմն, քաղաքական, լրատվական, պոպուլիսատական դրսեւորում մենք պետք է կարողանանք հասարակությամբ կասեցնել>>։


Ապա պարոն Բաբուխանյանը անդրադարձավ կոմնֆերանսի ընթացքում հնչած Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանի զեկույցին ընդգծելով.

- Միառժամանակ, այստեղ կվիճարկեի պարոն Մանուկյանի այն վստահությունը, որ պրոռուսական դիրքորոշումը դեռ երկար ժամանակ կպահպանվի մեր հասարակության մեջ: Կասկածս` երկու պատճառով է: Նախ, ինչպես ասվեց , հետեւողական աշխատանք է կատարվում, որպեսզի հայ ազգի ընկալումը թե՛ աշխարհի առումով թե՛ սեփական ինքնագիտակցության առումով փոփոխվի: Հետեւապես, կփոփոխվի նաեւ այն ընկալումը, թե ով է քո բարեկամը կամ դու ինչ ես ուզում այս աշխարհում: Ի դեպ վերջերս պրոռուսական կամ պրոամերիկյան տերմիները սկսեցին սխալ ընկալվել, ու կեղծ հայրենասիրական նկրտումներից ելնելով ոմանք հպարտ հայտարարում են, թե «մենք պրոհայկական ենք»: Խոսքը երբեք չի գնում օտարամոլության մասին, խոսքը գնում է պրոռուսական քաղաքականության մասին: Նահապետյանի ներկայացրած հանցագործությունների ցանկը, որոնք կատարվում են հայ ինքնության դեմ` կատարվում են հայ գործիչների կողմից: Սակայն, երբ նրանց ասում ենք դու օտարամոլ ես, ասում են` չէ, մենք հայամետ ենք: «Հայամետ» լինելով կատարում է այնպիսի գործողություններ, որոնք մեզ զրկում ինքնությունից:

Ասեմ, որ սպասումները Ռուսաստանից մեզանում շատ էգոիստական են, միակողմանի: ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքի հիմքում ակնհայտ է «մունաթը». ա՛յ սա է չարիք մեզ համար: Համահայկան «մունաթը», որ մենք վերջին տարիներին ունենք Ռուսաստանի նկատմամբ` արտացոլվում է մամուլում, հասարական, քաղաքական գործիչների ելույթներում եւ անհասկացվածության մթնոլորտ ստեղծում մեր գործընկեր Ռուսաստանում: Չպետք ստրատեգիական հարաբերությունները հասկանալ «մարդու ու կնկա» հարաբերությունների կենցաղային մակարդակով:

Վերջին տարիներին ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքի հիմքում ակնհայտ է մունաթը. Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

Ինչ վերաբերում է մեր երկու ազգապահպան սյուներին` եկեղեցու եւ ավանդական ընտանիքի հարցին (որի մասին խոսեց Հայկ Նահապետյանը իր զեկույցում,- խմբ), մենք տեսնում ենք, որ այո վտնագը մեծ է եւ այդ վտանգը առաջին հերթին ներդրված է ՀՀ-Եվրոմիություն համաձայնագրում: Համաձայնագրում ֆիքսված է, որ մենք պետք է ընկալենք այլ` օտար արժեքներ: Կամ վերցրեք ՀՀ վարչապետի շնորհավորանքը ԱՄՆ-ի տոնի կապակցությամբ: Այնտեղ գրված է, որ Հայաստանը ամբողջությամբ գտնվում է նույն քաղաքակրթական հարթակում ԱՄՆ-ի հետ. արդյո՞ք այդպես է: Եթե այդպես է, ապա Հայ Առաքելական եկեղեցու եւ հայ ավանդական ընտանիքի ապագան իսկապես վտանգված է: Երբ այստեղ ամենաբարձր ղեկավարության մակարդակով ընդունվում է ոմն երգչի իր, կներեք, «ամուսնու» հետ` սա խոսում է, որ էլ ավելի վտանգված են մեր հայապահպան երկու հիմնասյունները:

Այս «եւ-եւ»-ը մեր տունը քանդեց: Երբ ասում էինք «եւ-եւ»` հասկանում էինք, որ մի հատ «եւ»-ը` Ռուսաստանը, ավելի մեծ է, իսկ մյուսը` փոքր : Հիմա այդ «եւ-»-երը դարձան առնվազն հավասար: Սակայն մտավախություն կա, որ հետագայում հակառակ վիճակ կստեղծվի: Այդ առումով պարոն Մարջանյանը շատ լավ բան ասաց` մենք տեսնում ենք Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքական դաշտում խնդիր` պրագմատիզմի ավելացում: Իսկ պրագմատիզմը ասում է հետեւյալը. Թուրքիաի եւ Ադրբեջանի տնտեսական հզորության աճի պայմաններում, ռազմական հզորությունների աճի պայմաններում, ՀՀ-ի կողմից կատարված որոշ քայլեր ՌԴ-ում ընկալվում է, որպես անվստահելի գործընկերոջ գործողություններ: Եվ մենք ձեռք ենք բերում անվստահելի գործընկերոջ ընկալում ՌԴ-ում: Իհարկե, ուրախ եմ, որ ՀՀ-ում նոր իշխանության եկած մարդիկ 540 աստիճամնով փոխեցին իրենց նախկին վերաբերմունքը ՌԴ-ի հանդեպ, սակայն արդյոք ՌԴ-ի փորձագիտական շրջանակները լուրջ են վերաբերում եւ հավատում դրան: Այս առումով պետք է իմ շատ սիրելի բարեկամ պարոն Բոստանջյանի հետ չհամաձայնեմ` ըստ որի այս հեղաշրջումը, որը տեղի ունեցավ` հայ-ռուսական հարաբերությունների առումով կարող է դրական վերաբերմունք ունենալ: Իշխանության եկան մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ, բառի բուն իմաստով, հայհոյում էին Ռուսաստանին եւ նրա առաջնորդին` չեմ կարծում, որ դա մեր հանդեպ ՌԴ-ում ավելացրեց վստահությունը:

Բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ տուգանք. նոր նախագիծ
Եւ մենք այսուհետ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրենք որպես հասարակություն, որպեսզ ազգ` ապացուցելու համար, որ հայ ժողովուրդը «քցող» ազզ չի, եւ հայ ժողովրդի հետ կարելի է կազմել այնպիսի երկարատեւ քաղաքական ծրագրեր, որոնք հիմնված կլինեն վստահության վրա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

IRAVUNK.com 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan