Ադրբեջանի գործողությունները կարող են ավերիչ ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար. Ադամ Շիֆ armtimes.com
armtimes.com: «Իմ անհանգստությունն եմ հայտնում Ադրբեջանի վերջին սադրիչ եւ ապակայունացնող գործողությունների կապակցությամբ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ-ի կոնգրեսական, Հայոց ցեղասպանության ճանաչման Կոնգրեսի բանաձեւի համահեղինակ Ադամ Շիֆը:
Նա նշել է, որ հայկական դիրքերի ուղղությամբ կրակահերթերն ու ադրբեջանական կողմի գործողությունները վտանգի տակ են դնում զինվորականների եւ խաղաղ բնակչության կյանքը, սրում են հակամարտությունը, որը կարող է ավերիչ ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար՝ հատկապես գլոբալ համաճարակի պայմաններում:
Ըստ կոնգրեսականի, այդ գործողությունները հարկավոր է դիտարկել Հայաստանի եւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության եւ իր սահմանների երկայնքով միջազգային մոնիթորինգից հրաժարվելու համատեքստում:
Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին հանդես գալ կողմերին ուղղված զսպվածության կոչով, ինչպես նաեւ փորձել թուլացնել լարվածությունը: