«Մեր պաշտպանության ծառայողները ռմբակոծվող գյուղերում բնակչության հետ աշխատում են։ Մեր խնդիրը բնակչության անվտանգության ապահովումն է ու հրդեհների և ավերածությունների վերացումը։ Բայց հրդեհները մարելու համար մեքենաները մոտենալու խնդիր ունեն, որովհետև գյուղերը կրակի տակ են»,- Կառավարության նիստի ժամանակ զեկուցեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Նույնիսկ մեքենաներն ենք ներկել, թող տեսնեն՝ հրշեջ մեքենա է, ուրիշ տեխնիկայի տեղ չդնեն»,- հավելեց նախարարը։ «Եթե բնակելի տներին են խփում, հրշեջ մեքենան, չեմ կարծում, առանձնահատուկ դրական վերաբերմունքի արժանանա»,- արձագանքեց վարչապետը։