1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Օժտված լինելով խորը երաժշտականությամբ, պրոֆեսիոնալիզմով և գործիքին տիրապետելու անկաշկանդ, փայլուն տեխնիկայով, Ալվարդ Միրզոյանը իր բարձրարվեստ կատարումներով մշտապես կարողանում է գերել իր ունկնդրին:

Արվեստագետներ կան, որոնք դեռ շատ վաղ հասակից են աչքի ընկնում և շռինդով մտնում բեմասպարեզ, բայց դժբախտաբար փորձի և վարպետության պակասի հետևանքով չեն դիմանում իրենց ուսերին վերցրած ծանրությանը,  և ակամա դուրս են մղվում ասպարեզից այնպիսի արագությամբ՝ ինչպես մուտք են գործել:

Սակայն Ալվարդ Միրզոյանը այդ արվեստագետների թվին չի պատականում. քանի որ  նրա մուտքը երաժշտության ասպարեզ իրոք շռնդալից էր: Ալվարդ Միրզոյանի նախնիները գաղթել են Ալաշկերտից և բնակություն հաստատել Երևանում, որտեղ էլ ծնվել ու հասակ է առել արվեստագետը: Հայրը բնագիտության ուսուցիչ էր, իսկ մայրը աշխատում էր օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, որպե բուֆետապան:

 

Տանը այլ խնամող չունենալով, մայրը փոքրիկ Ալվարդին հաճախ էր իր հետ տանում աշխատավայր,  իսկ ներկայացումների ժամանակ, նրան տանում էր դահլիճ և նստեցնում առաջին շարքում: Իսկ ամենազարմանալին այն էր, որ փոքրիկը մինչև ներկայացման ավարտը առանց ձանձրույթի, դեռ ավելին. համակ ուշադրությամբ դիտում էր ներկայացումները,  և նունիսկ ձայնակցում երգիչներին:

<<Անուշ>> օպերայի հերթական ներկայացումներից մեկի ժամանակ,  ներկա գտնվող ականավոր դերասան Ավետ Ավետյանի ուշադրությունը գրավում է իր կողքին նստած երեքամյա աղջնակը, որը իր տարիքին անհամապատասխան լրջությամբ ու հետաքրքրությամբ ոչ միայն դիտում էր ներկայացումը, այլև ձայնակցում: Մեծանուն դերասանը չթաքցնելով իր հիացմունքը ասում է.<<Այս երեխան հրաշք է, նրան մեծ ապագա է սպասվում>>:

Այո նա չէր սխալվում Ալվարդն, իրոք հրաշք էր: Ալվարդի սերը քանոնի նկատմամբ ի հայտ եկավ յոթ տարեկան հասակում, երբ հեռուստատեսությամբ առաջին անգամ դիտեց քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանի ելույթը: Այդ օրը ճակատագրական եղավ Ալվարդի համար: Նվագարանը իր ձևով ու հնչեղությամբ մեծ ազդեցություն էր գործել նրա վրա, հմայել հոգին: Նվագարանի լարերի ղողանջն ականջներում նա քնում-արթնանում էր սեփական նվագարան ունենալու երազանքով իհարկե... երեխայի հետաքրքրությունը, անհագուրդ սերը չէր կարող վրիպել ծնողների աչքից:

Հայրը հանձն առավ պատրաստել գործիքը,  ու նվիրել աղջնակին: Եկավ այդ երանելի օրը: Ալվարդն ակնածանքով ձեռքն առավ նվագարանը, ամուր գրկեց այն ու լաց եղավ ուրախությունից:  Այո, լաց եղավ, չնայած ցնծում էր նրա մանկական հոգին: Կատարվեց նրա նվիրական երազանքը, նա արդեն նվագարան ուներ,  և կարող էր նվագել սովորել գործիքի վրա: Իր փոքրիկ մատներով կարող էր հպվել քանոնի լարերին, կարող էր հույզերն ու ապրումները արտահայտել երաժշտությամբ: Ալվարդը երջանիկ էր. շատ երջանիկ, չնայած աղջնակը այն ժամանակ դեռ չէր հասկանում այդ բառի իմաստը, չէր գիտակցում, որ աղջնակի  հոգում կուտակվող երաժշտությունը դեռ շատերին է պարգևելու երջանիկ պահեր, որ Աստված նրա ճակատին խարանել էր տաղանդավոր քանոնահարուհու ապագան:

Թերևս հենց այդ օրվանից,  Ալվարդի կյանքի ուղեկիցը դարձավ քանոնը: Իսկ սերը գործիքի նկատմամբ օր-օրի ավելի էր աճում ու իր հետ հասակ առնում: Ալվարդ Միրզոյանը առաջին անգամ ելույթ ունեցավ հեռուստատեսութամբ տասներեք տարեկան հասակում: Նա իր համերգային ծրագիրը սկսեց <<Էշխեմեդ>>-ի կատարմամբ: Այդ բավականին բարդ ստեղծագործությունը Ալվարդը փայլուն կատարեց և իր կատարման համար արժանացավ ոչ միայն հեռուստադիտողի, այլև շատ անվանի երաժիշտների ու երգահանների բարձր գնահատականի՝ նրա մեջ տեսնելով ապագա արվեստագետին. տաղանդավոր քանոնահարուհուն: Եվ ոչ ոք չէր կասկածում, որ արդեն նախանշված էր նրա կյանքի ուղին:

 

Ահա այսպես Ալվարդը մուտք գործեց երաժշտության կախարդական աշխարհը: Այո, Ալվարդ Միրզոյանը իրոք տաղանդավոր էր: Հենց տաղանդի շնորհիվ էր, որ Հայկանուշ Դանիելյանի անվան երաժշտական դպրոցն ավարտեց երկու տարում: Ապա 1969-1971թթ նա ընդունվում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, Թալալյանի դասարանը: 1973 թ սկսած Ալվարդ Միրզոյանը մասնակցում է հանրապետական-միութենական մրցույթներին, արժանանում տարբեր մրցանակների, իսկ Վորոնեժում կայացած համամիութենական մրցույթի ժամանակ արժանանում էամենաբարձր մրցանակի՝ ոսկե մեդալի:

1975 թվին ուսումնարանն ավարտելուց հետո, Ալվարդը հրավիրվում է Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի անսամբլ՝ որպես մենակատար, որտեղ աշխատում է չորս տարի: Անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ կոնսերվատորիայում բացվում է ժողովրդական նվագարանների ամբիոն, որտեղ էլ Խ. Ավետիսյանի դասարանում իր ուսումն է շարունակում Ալվարդ Միրզոյանը: Հատուկ նրա համար կոնսերվատորիայում ժողգործիքների ասպիրանտուրա է բացվում, որը տաղանդաշատ երաժիշտը ավարտում է 1987 թ.-ին: Հիացած Ալվարդ Միրզոյանի հուզական բարձր կատարողականությունից, և բարձր գնահատելով նրա տաղանդը, կոմպոզիտորներ Խաչատուր Ավետիսյանը, Երվանդ Երկանյանը, Ծովակ Համբարձումյանը, Գեղունի Չթչյանը, Գևորգ Մանասյանը գրում եմ ստեղծագործություններ՝ հատուկ Ալվարդ Միրզոյանի համար: Սկսվում է Ալվարդ Միրզոյանի երաժշտական հաղթարշավը: Նա բազմաթիվ համերգներ ու մենահամերգներ է ունենում Հայաստանում,  ու նրա սահմաններից դուրս: Համամիութենական ու միջազգային մրցույթ-փառատոնների դափնեկիր Միրզոյանը՝ համերգներով հանդես է եկել Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Հունաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Սիրիայում, Իրաքում, Հորդանանում, Կիպրոսում, աֆրիկյան մի շարք երկրներում, խորհրդային միության մի շարք քաղաքներում, Մոսկվայի և Սանկտ- Պետերբուրգի հանրաճանաչ բեմերում:

Հայ բեմի կենդանի դասականը,  հայ բեմերից հնչեցրեց հայկական ժողովրդական մեղեդին. աշխարհին ծանոթացրեց հայկական հնագույն նվագարանը, որն արտաքուստ անշուք ու պարզունակ էր թվում, բայց տաղանդաշատ երաժշտի Ալվարդի քնքուշ մատների հպումից այն կենդանություն էր ստանում, ու կախարդական մեղեդին օտար բեմերից հորդում ու լցվում էր դահլիճ, արտասվելու աստիճան հուզում, դյութում օտար ազգի հանդիսատեսին: Վիրտուոզ տիրապետումը, փայլուն տեխնիկան և հուզական երաժշտականությունը հոգեպարար մեղեդին հասցնում էին ոչ միայն օտար ազգի հանդիսատեսի ականջին, այլև նրա հոգին տակնուվրա անում այն: Մոսկվայում մենահամերգներից մեկի ժամանակ Ա. Միրզոյանը հնչեցրեց հանճարեղ Կոմիտասի ստեղծագործություններից. <<Անտունի>>, <<Կռունկ>>, <<Գարուն ա>>, <<Ծիրանի ծառ>>… Դահլիճը փոթորկվեց և դղրդաց ծափերից: Նրան մի քանի անգամ բեմ հրավիրեցին, իսկ հանդիսատեսից մեկը հենց բեմի վրա մոտենալով նրան, չթաքցնելով արցունքները, ուղղակի հարցրեց.<< Դու այս ինչ արիր մեզ հետ>>: Միթե ավելին էր պետք Ալվարդին: Իհարկե ոչ, նա լիովին վարձատրված էր: Իսկ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել Դավիդյանը հայտնեց իր արժեքավոր կարծիքը. <<Ալվարդ Միրզոյանը ժողովրդական գործիքների կատարողական ասպարեզում հայտնություն է>>:

<<Ալվարդ Միրզոյանը մեր ժամանակների լավագույն քանոնահարներից է: Օժտված լինելով խորը երաժշտականությամբ, պրոֆեսիոնալիզմով և գործիքին տիրապետելու անկաշկանդ, փայլուն տեխնիկայով, Ալվարդ Միրզոյանը իր բարձրարվեստ կատարումներով մշտապես կարողանում է գերել իր ունկնդրին: Նրա պրպտուն մտքի, մեծ աշխատասիրության և ինքնատիպ կատարումների շնորհիվ քանոն նվագարանը իր բազում արտահայտչամիջոցներով բարձրացվեց մի նոր աստիճանի>> - Կոմիատասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Նորայր Դավթյան:
Թաթուլ Ալթունյան. Բազմավաստակ քանոնահարուհի Ալվարդ Միրզոյանը դասվում է հանրապետության լավագույն երաժիշտ-կատարողների շարքին: Նա իր փայլուն արվեստով հագեցած համերգներով` բազմիցս հիացրել է ունկնդրին: Նրա գործիքի գեղեցիկ հնչողությունը և փայլուն տեխնիկան հնարավոր են դարձնում կատարել քաոնի համար գրված ստեղծագործությունը մեծ վարպետությամբ: Համերգային երկացանկը բազմաոճ է և հարուստ, որտեղ ընդգրկված են հայ, ռուս, արևմտաեվրոպական շատ երկրների կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երկար տարիներ աշխատել է Թ. Ալթունյանի երգի և պարի պետական անսամբլի նվագախմբում, որպես առաջատար քանոնահարուհի: Ելույթներով հանդես է եկել Հայստանում, արտասահմանյան շատ երկրներում: Ալվարդ Միրզոյանը դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Տարիների ընթացքում ցուցադրել է գիտելիքներով հարուստ, մեծածավալ աշխատանք: Նրա սաներն այսօր աշխատում են ճանաչված անսամբլներում, դասավանդում են ուսումնական հաստատություններում, փոխանցելով սիրելի ուսուցչուհու մանկավարժական փորձն ու գիտելիքները նոր սերունդներին: Մի առիթով Խաչատուր Ավետիսյանը ինձ ասաց.-<<Ալվարդը շնորհ է ցանկացած նվագախմբի համար>>:

 

 


Ա. Չիբուխչյան

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan