Ուղիղ երեք ամիս է ահազանգում եմ տարբեր իշխանական կառույցների մշակութային այս գեղեցիկ օջախը փրկելու համար
Ասել եմ և կասեմ համայնքների խոշորացումը լավ արդյունքի ցուցանիշ չի ապահովվել նաև սովետական ժամանակներում, ամենևին էլ հոգատարություն չունի համայնքի ղեկավարը ,քանի որ ժողովուրդը հոգնել է նրանց ցուցաբերած անտարբերությունից։ Ուղիղ երեք ամիս է ահազանգում եմ տարբեր իշխանական կառույցների մշակութային այս գեղեցիկ օջախը փրկելու համար ,նախկինների ժամանակ նույնպես հետաքրքրված եմ եղել ,սակայն բնակիչների պատճառով խնդրի լուծման դադար եմ ունեցել,հիմա ասեք ինձ պատվավոր այրեր, ինչպես է որ այս կիսաքանդ շինությունը վերակառուցելու համար գումար չունեք իսկ մշակույթի տան հարակից տարածքում նոր եկեղեցի կառուցելու համար խնդիր չունեք։ Պատերազմս եկեղեցու շինությունը չէ այլ մշակույթային օջախի պահպանումն ու վերակառուցումը։Շինուհայր համայնք վաղուց զրկված է այս երազանքից ամեն գյուղապետի հետ քարուքանդ է արվել հիմնովին։


