«Սպորտսմեններին ֆինանսական կախվածության մեջ պահող օլիգարխը «ղազագրեր» ստորագրել տալու խասյաթ ունի». Վ. Ղուկասյան
Լրագրող Վահագն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ս. Բագրատյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալն ինքնուրույն քայլ էր, թե՞ միջնորդավորված, ինքը կիմանա, բայց իր դեպքում ինքնուրույնության հավանականությունը շատ մեծ է։
Իսկ Ջուլֆալակյանի դեպքում էդ ինքնուրույնության հավանականության տոկոսը, կարծում եմ, անհամեմատ քիչ է։ Նամանավանդ, երբ նկատի ես առնում Ջուլֆալակյանի սպորտի բնագավառի մարդ լինելը։
Բնագավառ, որտեղ տարիներ շարունակ մեծ ազդեցություն է ունեցել Ս. Բագրատյանի արդեն նախկին կուս. շեֆը, և ումից տարիներ շարունակ ակնկալիքներ ու նաև կախվածություն են ունեցել սպորտսմենները։ Իսկ հաշվի առնելով, որ սպորտսմեններին իրենից մշտապես ֆինանսական կախվածության մեջ պահող օլիգարխը «ղազագրեր» ստորագրել տալու խասյաթ ունի (ինչը, բնականաբար, տարբեր տեղերում տարբեր ձևերով կարող է կիրառած լինի), ապա չեմ բացառում որ «Իմ քայլից» Ջուլֆալակյանի դուրս գալու որոշումը ԲՀԿ-ում Ս. Բագրատյանին կորցնելու պատասխանը լինի։
Հ.Գ.
Հասկանալի է, որ ես ընդամենը ենթադրություն եմ անում, ենթադրություն, որը հիմնված է բոլորիս՝ ամիսներով ու տարիներով հայտնի փաստերի վրա։
Ենթադրությունը՝ ենթադրություն, բայց բոլոր դեպքերում եթե ԲՀԿ-ի կորցրած պատգամավորի՝ որպես այդպիսին փորձն ու գիտելիքները համեմատենք «Իմ քայլի» կորցրած պատգամավորի իմացությունների հետ, ապա հաստատ կարող ենք ասել որ «պատասխանը» համեմատելի չէր, շատ, շատ շատ թույլ, թույլիկ էր»։
