ԱԱԾ-ականները ժամանել են Իշխան Զաքարյանի առանձնատուն, եւ բերման ենթակել Զաքարյանին, նրա որդուն ու նրա մերձավոր շրջապատին
NewsMedia.am-ին հասած տեղեկությունների համաձայն, առավոտվանից ԱԱԾ-ականները ժամանել են ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանին պատկանող առանձնատուն: Եւ ահա, քիչ առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վերահսկիչ Պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին, նրա որդուն, ով ի դեպ ներկայումս զբաղվում է բիզնես գործունեությամբ, եւ եւս մի քանիսին՝ նրա մերձավոր շրջապատից:
ԱԱԾ-ի ժամանման պատճառը, մեզ հասած տեղեկությունների համաձայն, վերաբերում է Զաքարյաննների ծավալած բիզնես գործունեությանը, որի հետ կապված ըստ նույն լուրերի բավականին լուրջ ուսումնասիրությունների փուլ են պատրաստվում մտնել ուժայինները:
