VIDEO.COVID-19-ի դեմ պատվաստվելը նույնքան վտանգավոր է, որքան չպատվաստվելը. Կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ
Հանրային առողջապահության մասնագետները եկել են այն համոզման, որ պատվաստանյութն է լինելու Նոր կորոնավիրուսի դեմ: Դա միակն բանն է լինելու, ըստ մասնագետների, որը թույլ կտա վերադառնալ առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության կյանքին:
Որքան՞ով են անվտանգ փորձարկման փուլում գտնվող պատվաստանյութերը, ե՞րբ եւ ինչպե՞ս է ապացուցվելու նրանց արդյունավետությունը: Ընտրել ամերիկյա՞ն, թե՞ ՌԴ-ում փորձարկման շրջան անցնող պատվաստանյութը, որի հետ կապված ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ավելի վաղ հայտնել էր, որ կլինիկական փորձակումների արդյունքում ռուսական պատվաստանյութն ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը: Այս հարցերի պատասխանը «Իրավունք TV» տաղավարում փորձել ենք ստանալ «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ, կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ, համաճարակաբան ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ: