ՌԴ օդատիեզերական ուժերը պատրաստվում են հարվածել Ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկվող ահաբեկիչների վերապատրաստման ճամբարներին. WarGonzo
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տանելու համար հավաքագրված ահաբեկիչների վերապատրաստման ճամբարներին: Իդլիբում գտնվող այդ ճամբարների տեղակայման կոորդինատները գումարի դիմաց հայտնել են որոշ սիրիացի գրոհայիններ, հայտնում է WarGonzo-ի Telegram ալիքը:
Անհապաղ իրականացվել է լրացուցիչ հետախուզություն, տեղեկությունը հաստատվել է:
