«Այս պատերազմի աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, եւ շատ գերտերությունների շահեր՝ կամաց-կամաց բախվելու եւ թեժանալու են».Պարգեւ Սրբազան
«Աստված օրհնի մեր զինվորներին, հերոս տղաներ են բոլորը անխտիր: Տղե՛րք, մենք հիանում ու հպարտանում ենք Ձեր կամքով, Դուք ամենաքաջն եք, Տերը պահապան Ձեզ »
NEWSMEDIA.am-ի հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գոտում տիրող կարված իրավիճակին, ասաց Արցախի թեմի առաջնորդ, Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ըդգծելով.
-Մենք այսօր պայքարում ենք ոչ միայն ադրբեջանական բանակի դեմ, այլ համաշխարհային ահաբեկչության դեմ, որոնց սատարում է Թուրքիան: Վերջերս հայտարարություն եղավ, որից պարզ դարձավ, որ Ադրբեջանին փորձում է սատարել նաեւ Ուկրաինան: Բայց, ոչինչ. մենք հաղթելու ենք:
Այս պատերազմն այլեւս գլոբալ պատերազմ է,սա տեղային կռիվ չէ, աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, եւ շատ գերտերությունների շահեր՝ կամաց-կամաց բախվելու եւ թեժանալուն են:
Բայց մենք մեր հարցը լուծելու ենք. Աստված մեզ սատարելու է, իսկ մեր տղերքի քաջությունը օգնելու է, որ օր առաջ՝ հաղթանակած խաղաղություն հաստատենք: Աստված պահապան մեր բոլոր զինվորներին: Իսկ մեր ազգին մաղթում եմ ազգային միաբանություն, հույս, և ամրություն:
Սրբազանը առանձահատուկ հիշեց նաեւ նահատակված տղաներին՝ դիմելով նրանց ծնողներին.
-Ձեր տղաները ընկան բոլորիս համար, Ձեզ ուժ, սփոփանք ու մխիթարանք, ցավն անասելի է, թող սուրբ հոգին ամոքի Ձեզ: Ցավում եմ:
Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
NewsMedia.am
Լուրեր Աշխարհից եւ Հայաստանից
