«Հադրութի քաղաքապետը, 23 ընկերների հետ կռվելով ահաբեկիչների դեմ, պահել է քաղաքապետարանի շենքը»․ Ա․ Ասատրյան
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հադրութի քաղաքապետի լուսանկարը և կից գրել․ «Թշնամու նպատակը մեկն էր՝ ամեն գնով Հադրութի քաղաքապետարանի վրա դրոշ կախել, նկարել ու քաշվել, հետո անցնել տեղեկատվական պատերազմի ու բոլորին համոզել, թե Հադրութը իրենց տրամադրության տակ է:
Վահան Սավադյանը Հադրութի քաղաքապետն է, իր 23 ընկերների հետ կռվել է ահաբեկիչների դեմ, պահել է քաղաքապետարանի շենքը, թույլ չի տվել, որպեսզի թուրք հատուկ ջոկատայինները՝ 200 հոգի, մտնեն քաղաքապետարանի շենք:
Վահանին կարճ ժամանակ անց օգնության են հասել Արցախի հատուկ ջոկատայինները ու տղերքը միահամուռ ուժերով թշնամու ահաբեկիչներին շպրտել են քաղաքից դուրս:
Վահա՛ն ջան, փա՛ռք քեզ ու քաղաքը պահող տղերքին»:
