ԱԹՍ-ՆԵՐԸ ՎԵՑ ՄԻԱՎՈՐ F-16-ԵՐԻ ՈՒՂԵԿՑՄԱՄԲ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԵՒ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻՆ
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
Թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը, որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, ղեկավարում են ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ներին։ ԱԹՍ-ները վեց միավոր F-16-երի ծածկույթի տակ, այսինքն ուղեկցմամբ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին։
