Գիշերը վիրավորվել է 6 քաղաքացիական անձ, երեքը՝ Շոշ գյուղում, երեքը՝ Ստեփանակերտում. ԱՀ ՄԻՊ
Ադրբեջանը հոկտեմբերի 10֊ի հրադադարի հայտարարությունից հետո շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը՝ հրետակոծություն, հրթիռակոծություն, ռմբակոծություն, ինչի հետևանքով առնվազն 8 քաղաքացիական անձ սպանվել է։ Այս մասին ասուլիսին ասաց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
ԱՀ ՄԻՊ֊ը հայտնեց նաև, որ հոկտեմբերի 16 լույս 17֊ի գիշերը վիրարվորվել է 6 քաղաքացիական անձ, երեքը՝ Շոշ գյուղում, երեքը՝ Ստեփանակերտում և երկու դեպքով էլ ակնհայտորեն թիրախավորվել են բացառապես բնակելի տարածքները։ Բարեբախտաբար, շենքերում, որտեղ հարվածները հասցվել են, մարդիկ կամ շատ չեն եղել, կամ գտնվել են ապաստարանում։