«Ադրբեջանցիները գրում են, որ հայամետ եմ լուսաբանում ԼՂ-ում տեղի ունեցածը, զարմանալի է, դուք ուզում եք, որ ես ստե՞մ». Վլադիմիր Սոլովյով
Ռուս հայտնի հաղորդավոր Վլադիմիր Սոլովյովը կրկին անգամ անդրադառնալով Հայաստանին ասել է.
«Ադրբեջանցիները գրում են ինձ, որ հայամետ եմ և միակողմանի եմ լուսաբանում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը։ Զարմանում եմ։ Ի՞նչ է դուք ուզում եք, որ ես ստեմ։ Ուզում եք ստե՞մ և ասեմ, որ դուք մեր թվարկությունից առաջ գոյություն ունեցող ազգ եք և մշտապես բնակվել եք Արցախում։ Այո` ես ընդհանրապես համակրում եմ Մեծն հայ ժողովրդին և դա ունի իր պատճառները։ Ո՞նց կարող ես չհամակրել տաղանդավոր ազգին, որն ունի 4000 տարվա մշակույթ` որպես առաջին քրիստոնյա պետություն, ունի Մատենադարան, Նարեկացի, Արամ Խաչատուրյան։ Ասեք` ինչպե՞ս չհամակրել այդպիսի ազգին»:
