1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Թե՛ Արմեն Մարդոյանը, թե՛ Հայկ Բաբուխանյանն իմ ընկերներն են եւ իրենք հատուկ առաքելություն են կատարում արցախյան այս այցելությամբ. Սա նաեւ մեսիջ է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, քաղաքական դեմքերին եւ ուժերին, որ հայ- ռուսական բարեկամությունը գործում է

Մենք միայնակ պայքարում ենք 7-8 երկրներից ժամանած ահաբեկչական խմբավորումների դեմ. Ռուդիկ Հյուսնունց

Շաբաթներ առաջ թշնամին կեղծ լուրեր էր տարածել, թե Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան ՌՈՒԴԻԿ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԸ զոհվել է, ինչը հերքել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Իրավունքը» հենց Արցախում հնարավորություն ունեցավ եւս մեկ անգամ համոզվելու, որ նա ողջ եւ առողջ է: Ավելին՝ արցախյան մերօրյա ուղիղ մեկ ամիս արդեն տեւող պատերազմի մասին էլ ծավալվեց մեր զրույցը նրա հետ:

«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՓԱՌՔՈՎ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՒ Է ԻՐ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ»

- Պարոն Հյուսնունց, շատ ռազմական փորձագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ նշում են, որ այս պատերազմը բոլորովին նման չէ նախորդներին: Ի՞նչ կասեք այս մասին:

- Այս պատերազմն ավելի շատ ուղեղների պատերազմ է, որովհետեւ կիրառվում է ժամանակակից, խոշոր տրամաչափի զինատեսակներ եւ իր մեջ պարունակում է առավելապես աշխարհաքաղաքական գլոբալ գործողություններ: Ռազմական բոլոր արսենալները կան՝ միջուկային զենքից բացի: «Սմերչը», «Սկադը», իսրայելական «ԼՈՌ»-երը, «Պոլոնեզ»-ները մի աստիճան են ընդամենը ստորադասվում միջուկային ատոմային զենքերից: Գրեթե բոլոր այդ զինատեսակներն օգտագործվել են, որոնցով հազարներով, հարյուրներով խփել են թե՛ Ստեփանակերտի, թե՛ մնացած շրջկենտրոնների վրա: Միայն Հադրութի վրա հարձակման ժամանակ 2-3 հազար «Սմերչ» ու «Սկադ» տեսակի հրթիռներ են խփել: Կարծում եմ՝ այս պատերազմը ոչ թե արցախա-ադրբեջանական կոնֆլիկտի շարունակությունն էր, այլ ավելի շատ ընդգրկված էին Թուրքիայի, Իսրայելի եւ մնացած իրենց դաշնակից պետությունների ներուժը: Դրա համար այսօր Արցախի համար դժվար է, որովհետեւ այսօր մենք միայնակ պայքարում ենք 7-8 երկրներից ժամանած ահաբեկիչների դեմ: Պակիստանից կան ահաբեկիչներ, Սիրիայից՝ մոջահեդներ, իսլամիստներ եւ վախադիստներ ու տարբեր այլ ծայրահեղական խմբավորումներ: Ամեն ինչ անում ենք, որպեսզի կարողանանք մեր այս Հայրենական սուրբ պատերազմում դիմակայենք: Թուրքիան ընդամենը 700 տարվա պատմություն ունի, ոչ ավել, Ադրբեջանն ընդամենը 100 տարվա, իսկ հայ ժողովուրդն այս հողի վրա ապրել է 5,5 հազար տարի եւ շարունակելու ենք ապրել: Այս պատերազմն էլ կանցնի, եւ մեր ժողովուրդը փառքով վերահաստատելու է իր ապրելու իրավունքն այս տարածաշրջանի վրա, որովհետեւ սա իրականում մեր հայկական, պատմական, մշակութային օրրանն է:

- Որքանո՞վ է ադեկվատ արդեն շուրջ մեկ ամիս ընթացող ռազմական այս գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը:

- Անկեղծ ասած, ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվ աշխատում էր եւ դուք տեղյակ եք, որ երեք անգամ արդեն հումանիտար հրադադար է հաստատվել, բայց տակավին որեւէ էական փոփոխություն չկա: Նորից հրթիռակոծում են քաղաքները, դիրքերը եւ զոհվում են մարդիկ: Ադրբեջանը հազարավոր զոհեր է տվել, տասնյակ հազարավոր վիրավորներ ունի, իրենք իրենց դիակները չեն կարողանում հանել: Բայց իրենք մեկ խնդիր ունեն՝ գիտեն, որ եթե կանգնեց պատերազմը նույն իրենց իսթեբլիշմենթը թռչելու է եւ հայտնվելու են տարբեր տիրույթներում, ինչպիսիք են Հաագայի դատարանն ու Ադրբեջանի ժողովրդի դատաստանը, որովհետեւ երբ կանգնեցվի այս ամենն իրենց ժողովուրդը հաշվետվություն է պահանջելու եւ այն լինելու է շատ ծանր ու դաժան, կործանարար իրենց համար: Դրա համար իրենք ամեն ինչ անում են, որ խեղաթյուրեն փաստերը, թե իբր հաղթում են, առաջ են գնում, բայց ինչի՞ հաշվին, զոհերի՞, կոտորածների՞ հաշվին: Իհարկե, բնականաբար, պաշտպանվելով՝ մենք էլ ենք զոհեր տալիս… Սա խելացնոր մի պատերազմ է եւ 21-րդ դարում մինչեւ հիմա նմանատիպ պատերազմ չի եղել:

-Այսօր Արցախի նախագահի հետ հանդիպում ունեցան Ղրիմի Երկրապահ կամավորական միության նախագահ, Ղրիմի ինքնապաշտպանության 4-րդ գումարտակի լեգենդար հրամանատար Արմեն (Սամվել) Մարդոյանն ու «Ղրիմի բարեկամներ» ակումբի հայաստանյան ղեկավար Հայկ Բաբուխանյանը, որին ներկա էիք նաեւ Դուք: Ի՞նչ կասեք այս մասին:

- Թե՛ Արմեն Մարդոյանը, թե՛ Հայկ Բաբուխանյանն իմ ընկերներն են եւ իրենք հատուկ առաքելություն են կատարում արցախյան այս այցելությամբ: Սա նաեւ մեսիջ է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, քաղաքական դեմքերին եւ ուժերին, որ հայ- ռուսական բարեկամությունը գործում է, կենսունակ է, եւ այն ունի ապագա: Իրականում Ղրիմի եւ Արցախի ճակատագիրը ճանաչելիության առումով՝խիստ նմանատիպ են: Կարծում եմ՝ մենք պետք է իրար աջակցենք եւ ամեն ինչ անենք, որ թե՛ Ղրիմը ճանաչվի միջազգային հանրության կողմից՝ որպես ՌԴ անքաքտելի մաս եւ Արցախը ճանաչվի՝ որպես Հայաստանի անքաքտելի մաս: Մենք իրար հետ աշխատելով, իրար օգնելով եւ նեցուկ կանգնելով՝ պետք է կարողանանք մեր այս տեսակետները բերել միջազգային իրավունքի նորմի շրջանակներում հանգուցալուծման:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Արցախ-Երեւան

Iravunk.com 

 

Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan