«Երանի բոլոր մայրերն իրենց որդիներին կարողանային այսպես ողջ և առողջ դիմավորել»․ Վաչե Թովմասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դերասան Վաչե Թովմասյանը տեսանյութ է հրապարակել եղբոր՝ Վահան Թովմասյանի ռազմաճակատից վերադարձի մասին և գրել.
«Երանի բոլոր մայրերն իրենց որդիներին կարողանային այսպես ողջ և առողջ դիմավորել։
Խոնարհվում եմ բոլոր մեր հերոսացած տղերքի և բոլոր կռված հերոսների առջև։
Պետք է ուժ գտնենք մեր մեջ` շարունակելու ապրել և հզորանալ հանուն իրենց, հանուն մեր հայրենիքի ապագայի»։