1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մերձկրեմլյան լրատվամիջոցները ինչպիսի հականիկոլական հռետորաբանությամբ են հանդես գալիս, ինձ թվում է՝ Փաշինյանի վիճակը այնքան էլ պայծառ չէ

Բազմաթիվ ռազմական փորձագետներ ու առաջին ղարաբաղյան պատերազմի վետերաններ, մինչ օրս չեն հասկանում՝ ինչպես ադրբեջանական ստորաբաժանումներին հաջողվեց այդքան արագ գրավել «բուֆերային գոտու» շրջանները։ Ինչո՞ւ այդ շրջաններում, որոնք կազմում էին Ղարաբաղի այսպես կոչված «անվտանգության գոտին», չկային ականային դաշտեր, բետոնե արգելափակոցներ, խոր փոսեր:

Ի վերջո, ինչպես Շուշիին ու Հադրութը հանձնվեց հակառակորդին, երբ այդ մասին մինչ չարաբաստիկ նոյեմբերի տասը՝ խոսք անգամ չկար:
Ավելին, եթե անգամ մենք այլեւս հնարավորություն չունեին պայքարելու, եւ ստիպված էինք յոթ շրջանները հանձնել, ապա ինչու ժամանակին կանգ չառավ հայաստանյան ռազմաքաղաքական ղեկավարությունը, երբ ՌԴ նախագահը հստակ հայտարարեց, որ նման հնարավորություններ եղել են առնվազն մի քանի անգամ:

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ փակագծեր բացեց նաեւ, Փաշինյանի պատճառով Ալիեւի հետ ձախողված բանակցությունների մասին, մասնավորապես որ, Փաշինյանը հրաժարվել է խաղաղ փախստականներին Շուշի քաղաք վերադարձնելու Ադրբեջանի պայմանին, ինչը ենթադրում էր ոչ միայն հայկական կողմի հսկողություն Շուշիում, այլև ռուս խաղաղապահների ներկայություն:

Այդ առաջարկը եղել է հոկտեմբերի 19-20-ին. «Ինձ վարչապետն այդ ժամանակ ասել էր. «Ոչ, չենք կարող դա ընդունել, մենք կպայքարենք, կպատերազմենք»: Այդ պատճառով նրա հասցեին արված ինչ-որ դավաճանության մասին հայտարարություններն անհիմն են: Խնդիրն այլ է՝ ճիշտ էր, թե սխալ, բայց այդ հարցում խոսք անգամ չէր կարող գնալ ինչ-որ դավաճանության մասին»,- հայտարարել էր ՌԴ նախագահը:

Ինչու ՀՀ-ն չընդունեց ՌԴ առաջարկը, ինչ մեսիջներ էին ընկած ՌԴ նախագահի հարցազրույցի հիմքում, ինչ մեսիջներ են ընկած այսօր ՀՀ ժամանած ՌԴ ՊՆ եւ ՌԴ ԱԳՆ նախարարիների այցի հիմքում, այս ինչպես նաեւ հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումների եւ Փաշինյանի՝ ամեն գնով աթոռը պահպանելու գործողությունների շուրջ, NEWSMEDIA.am-ը զրուցել է հայտնի քաղաքական վերլուծաբան ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձ կատարեց ՌԴ նախագահ Վ. Պուտինի վերջին հարցազրույցին ընդգծելով.

-Նախ ես զարմացած եմ, թե ինչպես կարող են պետական այրերը՝ Փաշինյանի աջակիցները այդքան ուրախանալ, որ ՌԴ նախագահը իրենց ղեկավարին դավաճան չի անվանել:Լավ, ինչպես կարելի է այդքան խայտառակվել:
Ինձ համար ֆանտաստիկայի ժանրից կլիներ, որ օրինակ ՌԴ նախագահի նման զգուշավոր, հավասարակշռված անձը՝ իր ռազմավարական գործընկերոջը անվաներ դավաճան: Հիմա ինձ հետաքրքիր է, թե որ տկարամիտի մտքով է անցել, որ Պուտինը կարող էր իրեն նման բան թույլ տալ:
Միեւնույն ժամանակ, ՌԴ նախագահը իր հարցազրույցի մեջ մեկ առ մեկ նշեց այն բոլոր խայտառակ բացթողումները, քայլերը, որը ձեռնարկել է ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս Փաշինյանի:
Պուտինի նման անձը, ով շատ քիչ բաներից է զարմանում՝ պարզ ասաց, որ շատ զարմացած էր, որ շատ ավելի լավ պայմաններով առաջարկից՝ սեպտեմբերի 29-30-ին Փաշինյանը հրաժարվել է:
Նույն հարցազրույցում առկա այլ դրվագներ՝ իշխանականները մի կողմ են դնում եւ հրճվում, որ երրորդ երկրի ղեկավարը Փաշինյանի դավաճան չի անվանել: Սա է մակարդակը այս անձանց՝ ինչ կարող ես ասել:

-Պարոն Համբարյան, իսկ ի՞նչ գուցե թաքնված մեսիջներ կան՝ Շոյգուի եւ Լավրովի ՀՀ կատարած այցի շրջանակներում:

-Լավ ասացիք, թաքնված… Որովհետեւ այո, ըստ իս այս այցը կրկին մեսիջային է: Այստեղ կարելի է երկու եզրակացության գալ. կամ ՌԴ պատվիրակությունը եկել է, որպեսզի Փաշինյանին ուղղակիորեն երաշխիքներ տա, որպեսզի վերջինս չլարի ներքաղաքական վիճակը ՀՀ-ում, կամ այս այցով փորձ է կատարվում՝ ինչ-որ ժամանակահատվածով պահպաննել Փաշինյանի իշխանությունը ՀՀ-ում:
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մերձկրեմլյան լրատվամիջոցները, ինչպիսի հականիկոլական հռետորաբանությամբ են հանդես գալիս, ինձ թվում է՝ Փաշինյանի վիճակը այնքան էլ պայծառ չէ: Ամեն դեպքում այսպիսի մեսիջային դիվանագիտությամբ` ռուսական կողմը ցույց է տալիս, որ վերջում Նիկոլը ուղղակիորեն դարձավ «նվեր ՌԴ-ի համար» , որովհետեւ վերջինիս տարրական անգրագիտության արդյունքում է, որ այսօր ՌԴ-ն ունի հերթական խոշոր ռազմաբազան` ի դեմս Արցախի:

Բայց ամեն դեպքում. ՌԴ-ն գիտակցում է, որ Փաշինյանի նման տարերային անձը կարող վաղը մյուս օրը խնդիրներ ստեղծել, եւ այստեղ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՌԴ-ն օգուտով դուրս կգա՝ ինչպես հիմա:
Դրա համար ՌԴ-ին անհրաժեշտ է ՀՀ-ում ունենալ այնպիսի գործընկեր, որը կանխատեսելի կլինի բոլոր առումներով, եւ կհամագործակցի ՌԴ-ի հետ առանց խայտառակ վայրիվերումների:

-Պարոն Համբարյան, նոյեմբերի տասից սկսած՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ են իրականացվում, սակայն վերջինս ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլեւ սկսել է «զոհաբերել» կառավարության կաբինետի նախարարներին՝ այդ կերպ ցույց տալով, որ ինքը հեռացողը չէ: Ինչպիսին է Ձեր մեկնաբանությունը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

-Պրմիիտիվ աչքկապության մարտավարություն է: Նիկոլ Փաշինյանը շատ լավ սերտել է մեր հասարակության քաղաքական անգրագիտությունը, եւ փորձում է այսպիսի թոզ փչոցիներով արդարանալ, եւ հասարակության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից:
Փաշինյանը որքան էլ փորձի իր նախարարների հրաժարականները կազմակերպել, միեւնույն է. ինքը՝ ոչ կոմիպիտենտ է: Ինքն է մեղավորը, ինքն է տարերային, ինքն է թայֆաբազային գործում ու մտածում: Այս անձը չի ցանկանում հրաժարվել իր աթոռից, որը ունի երկու պատճառ. առաջին նա փառամոլ է, եւ երկրորդ՝ ամենակարեւոր պատճառն այն է, որ ինքը շատ լավ գիտի, որ եթե կորցնի վարչապետի աթոռը, ապա կկանգնի օրենքի եւ հանրության դատաստանի առաջ: Որովհետեւ շատ արագ կբացահայտվի, թե նրա հանցավոր անգործության արդյունքում՝ ինչ չարիքների առաջ է կանգնել եւ շարունակելու կանգնել Փաշինյանը: Փաշինյանը փորձելով պահպաննել պաշտոնը՝ փորձում է իր եւ իր ընտանիքի հանցավոր գործունեությունը փակել, որպեսզի ամբողջությամբ չհանրայանացվի եւ պաշտոնական ընթացք չտրվի:

-Պարոն Համբարյան, ի՞նչ գնահատական կտաք բողոքի ակցիաների ժամանակ՝ անհասկանալի հագուստներով ոստիկնների ցուցաբերած վարքագծին: Սա ինչի մասին է վկայում:


-Որեւէ մեկի համար նորություն թող չլինի, որ Փաշինյանն իր էությամբ երբեւիցէ ժողովրդավար չի եղել , եւ իր համար երկակի ստանդարտները՝ նորմալ են:
Փաշինյանը այս մեթոդներով փորձում է ճնշել ընդդիմությանը, եւ դրա լավագույնս քողարկող միջոցը՝ ռազմական դրությունն է:

Ես չեմ զարմանա, որ Փաշինյանը սեփական իշխանությունը պահելու համար՝ ռազմական դրությունը ամիսներով կարող է երկարաձգել:
Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն ներկայացնել որպես փոքրիկ Հիտլեր, թեեւ Հիտլերը սոցիալական մեծ փոփոխություններ է կատարել՝ ի տարբերություն Նիկոլի:
Այսօր ռազմական դրությունը պահպանելով ՝ Փաշինյանը զբաղված է քաղաքական հետապնդումներով:
Երեկվա ոստիկանների հարձակումները բողոքավորների վրա՝ ամբողջությամբ իմ ասածն են բացահայտում:Անկեղծ ասած՝ ես չեմ բացառում, որ սեւազգեստներից շատերը ոստիկանական ծառայողներ չլինեն:

-Մամուլը գրեց, որ օլիգարխների թիկնազորներ եւ քրեական տարրեր եւս կային այդ չինական գրառումներով հայտնի ոստիկանական համազգեստի տակ, թեեւ ոստիկանությունը այս առթիվ պաշտոնապես հանդես էր եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ.
«Ոստիկանության զորքերը մասնակցել են ռազմական գործողություններին, և վերադառնալուց հետո նրանց հագուստները պիտանի չեն եղել կրման համար։ Ի՞նչ կասեք՝ սրա վերաբերյալ:

-Ես չեմ բացառում, բայց եւ այնպես մենք ունենք օրենք, թե ինչպես պետք է հագնված լինի ոստիկանության աշխատակիցը: Եթե ԱԺ պատգամավորը, առանց ամոթի մի քանի մեքենաներով գնում է գործընկերոջ տուն հաշիվներ մաքրելու , հետո էլ ասում է թե իբր գնացել է հասկանալու.հո չե՞ն ճնշել խմբակցությունից դուրս եկած պատգամավորին՝ էլ ինչ ասես սրանց: Ամեն դեպքում, չինական հերոգրիֆներով հագուստի տակ թաքնված ոստիկանների պահվածքը, եւ նրանց ցույցեր ցրելու վարքագիծը մի փոքր տարօրինակ էր:


-Պարոն Համբարյան, որպես քաղաքագետ ամփոփոելով մեր զրույցը, կխնդրեի մեկնաբանել, թե ներքաղաքական ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել առաջիկայում:

-Ամեն դեպքում իմ կանխատեսումները հետեւյալն են. Փաշինյանի նման անձը, ով Ադրբեջանի հետ ղազագիր է ստորագրել, ով ստորագրել է կապիտուլյացիայի խայտառակ ակտը՝ պետք է օր առաջ հրաժեշտ տա իր պաշտոնին: Ինչու, որովհետեւ ուղղակիորեն ամոթ է, որ ՀՀ ղեկավարը պարտված անձ լինի: Փաշինյանը շատ լավ պատկերացնում է, թե իրեն ինչպես են վերաբերելու դրսում: Եթե ՀՀ-ում նա դեռ իր հաթաթաներով, ցինիկ եւ լկտի պահվածքով, կեղծ օրակարգերով փորձում է համոզել, որ ամեն բան նորմալ է լինելու, ապա արտաքին լսարանին խաբել՝ նրան այլեւս չի հաջողվելու: Փաշինյանը լավ գիտի, որ դրսում իր գեղցի շուստրիությունները չեն անցնելու:

Լավ, ինչպես է պարտված լիդեր լինելով՝ Փաշինյանը բանակցելու ասենք ՌԴ նախագահի հետ, ով ընդամենը փրկել է իր «հետույքը»՝ բառի բուն իմաստով:
Կամ իր նման ղազագիր ստորագրողը, որին Ալիեւը առավոտից երեկո ծաղրում է, ինչպե՞ս է գնալու իր հետ բանակցելու, Իլհամը ինչպես է իրեն պահելու՝ համոզված եմ. շատ լկտի եւ ցինիկ:
Ալիեւը երեսուն տարի ոխակալված սպասել է այս օրվան, որպեսզի հաշվերհարդար տեսնի, եւ Նիկոլն այդ օրը նրան պարզապես նվիրեց:

 

 

Պատրաստեց՝ ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan