«Ռուսաստանը շփման մեջ է Թուրքիայի հետ ղարաբաղյան կարգավորման հարցով»․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուրբաթ հայտարարել է, որ Ռուսաստանը շփման մեջ է Թուրքիայի հետ ղարաբաղյան կարգավորման հարցով:
«Թուրքիայի հետ մեր փոխգործակցությունն իրականացվում է տարբեր ուղղություններով, դրանք և քաղաքական-դիվանագիտական շփումներ են, և շփումներ մեր զինվորականների միջև։ Իհարկե, վեկտորը սահմանում են պետությունների ղեկավարները, ովքեր պարբերաբար քննարկում են իրավիճակը տարածաշրջանում»,- հայտարարել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։