Դու ո՞նց ես ապրում, ո՞նց ես հանգիստ քնում.Էս ի՞նչ արեցիր էս ազգի գլխին
Ես քեզ հիմա ատում եմ։ Քո անուն ազգանունը անգամ չեմ արտասանի։ Սատանայի հագուստը թաքցրած մտար ժողովրդի սիրտը։ Երեսուն տարի երկիրը թալանածներից հոգնած՝ հույսի մի նշույլ գտան քո մեջ
Մտածեցինք, մի թե՞ կարող է մեր կյանքում ինչ որ բան փոխվի, մի դրական տեղաշարժ լինի։ Երկիր ղեկավարելը ուղղակի խոսքեր ասելով չէր։ Մի ՞թե երեսուն տարի չէիք կարողացել ծանոթանալ երկրի կառավարման համակարգին։ Էս ի՞նչ արեցիր։ Հիմա ի՞նչ ես ուզում։ Էլի բան ունե՞ս անելու։ Ո՞ր սատանայի հետ ես համագործակցում։ Դու ո՞նց ես ապրում, ո՞նց ես հանգիստ քնում։ Էս ի՞նչ արեցիր էս ազգի գլխին։ Մեր անմեղ երեխեքին զոհասեղանին մատուցեցիր, մեր հողերը սկուտեղով մատուցեցիր, մեր ինքնասիրությունն ու արժանապատվությունը ոտնահարեցիր։ Ճիշտ էիր ասում որ բեկում ես մցնելու։ Բեկում մցրեցիր դավաճանեցիր, ծախեցիր, քամահրեցիր, ստորացրեցիր և պատմության մեջ մեծ բեկում մցրեցիր։
Կարինե Հովսեփյան