1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Բզկտվել ու անդամահատվել է Արցախ աշխարհը՝ երեսուն տարվա մեր համազգային հպարտության, ոգևորության ու միասնության աղբյուրը, մեր հաղթանակների սրբազան խորհրդանիշը

Վշտի, արյան ու արցունքի անտակ ծովում ծառս է լինում հայ ժողովրդի վիրավոր հոգին․․․ Մենք կրել ենք ցավալի պարտություն անհավասար պատերազմում, թեև մեր Պաշտպանության բանակն ու կամավորները 44 օր շարունակ հերոսաբար կենաց-մահու պայքար մղեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքայի, Ադրբեջանի հրոսակների, վարձու ահաբեկիչների դեմ, և այս ամենը սառը աշխարհի քար լռություն ներքո։
Մենք ունեցանք անչափ թանկ կորուստներ, արնածոր են մեր սրտերն ու հոգիները, մենք սգում ենք զոհված երիտասարդների մահը, մտահոգվում անհայտ կորած, գերի ընկած և վիրավոր հայորդիների համար։
Բզկտվել ու անդամահատվել է Արցախ աշխարհը՝ երեսուն տարվա մեր համազգային հպարտության, ոգևորության ու միասնության աղբյուրը, մեր հաղթանակների սրբազան խորհրդանիշը։ Ցավալի, մեր ժողովրդի համար ծանր հետևանքներով հայտարարությունը, իհարկե կանխեց արյունահեղությունը, և Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ միայն միջնորդական առաքելությամբ հանդես եկավ, այլև խաղաղապահներին տեղակայեց Արցախում՝ ապահովելով մեր հայրենակիցների անվտանգությունը և փախստականների վերադարձը։
Սակայն, սոսկալի ծանր ու անչափ ցավալի է տեսնել մեկը մյուսի հետևից դատարկվող գյուղերը, այրվող տները, փակվող դարպասները, դարավոր թշնամու տիրապետության տակ անցնող հայոց սրբավայրերը, հուշարձան կոթողները, նախնյաց շիրիմները, որոնք արդեն սկսել են պղծվել․․․
Այս աղաղակող անարդարությանը պետք է վերջ տրվի։ Այս պահին կարծես լույսի մի փոքր շող է ճառագում․ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը առաջարկում է ճանաչելԼեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։
Շնորհակալություն, Ֆրանսիայի ազատասեր և արդարամիտ ժողովուրդ, որ ընտրել ես նման խիզախ սենատորների, որոնք ի լուր աշխարհի ներկայացրեցին Արցախի ճգնաժամը և կանգնեցին ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում։
Խնդիրը կարող է լուծումներ ստանալ, եթե ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման, Ֆրանսիայի պառլամենտը, ԱՄՆ կոնգրեսը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը մեկը մյուսի հետևից ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի անկախությունը։ Շտապ պետք է գործի դնել մեր դիվանագիտական բոլոր հնարավորությունները, օգտագործել Սփյուռքի հզոր ներուժը։
Արցախի անկախության ճանաչումը կլինի այն ամենի պատասխանը, ինչ Թուրքիան կատարեց այս տարածաշրջանում՝ իր բարբարոս էությանը և գործելակերպին համապատասխան խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր սկզբունքներն ու նորմերը, հազավոր ընտանիքների պատճառելով կորուստներ, առաջացնելով անասելի հումանիտար ճգնաժամ․․․ Բոլորի համար պարզ է այն, որ նրա վերջնական նպատակն է կուլ տալ Անդրկովկասը և իրականացնել պանթուրքիզմի ծրագիրը, հագուրդ տալ իր նորօսմանական նկրտումներին։ Սակայն, պետք է կանխել Թուրքիայի անընդունելի հավակնությունները և թույլ չտալ նոր ողբերգություններ, նոր էթնիկ զտումներ, փախստականների նոր ալիք, նոր ցեղասպանություն, նոր պատերազմական իրավիճակ տարածաշրջանում։ Իսկ դա հնարավոր է Հայաստանի Հանրապետության ակտիվ ջանքերով և խելամիտ դիվանագիտությամբ, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների համատեղ գործակցությամբ։


ՀՐԱՆՈՒՇ  ՀԱԿՈԲՅԱՆ

Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan