1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Մամ ջան ինչքան քո բալեն եմ, էդքան էլ հայրենիքիս բալեն եմ, ո՞նց թողեմ զինվորներիս մենակ, մինչեւ վերջին փամփուշտը կռվելու եմ մերս. Հերոսի վերջին խոսքերը.Irvaunk.com

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում հավերժացած հերոսների շարքին դասվեց նաև 24-ամյա ավագ լեյտենանտ Ալեքսան Հարությունի Սաղաթելյանը, ով իր կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը` կիսատ թողնելեց  նպատակներն ու երազանքները։Ալեքսան Սաղաթելյանը ծնվել է Շիրակի մարզի Շիրակ գյուղում, երիտասարդ սպայի ընտանիքը տեղափոխվել է Գյումրի, մի քանի տարի ապրում է Գյումրիում:

Ալեքսան Սաղաթելյանը ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, այնուհետև ուսումը շարունակելու համար դիմել է մագիստրատուրա՝ որպես ռազմական իրավաբան:

Ալեքսանը ունի քույր, ով այսօր որդեկորույս ծնողների միակ սփոփանքն է: Հերոսի մայրը` տիկին Անահիտը, արտասունքն աչքերին է հիշում, թե ինչպես էր որդին ամեն տարի իր ծննդյան օրը ծաղիկներ ու տորթ բերում, անակնկալներ անում. «Բայց էս տարի այդ անկանկալը Ալեքիս զոհվելու բոթն էր, էլ իմ հպարտությունը, իմ ուժն ու հավատը չկա: Իմ լույսը մարեց, իր հետ տանելով իմ հոգին: Ես ապրում եմ, շնչում եմ, բայց հոգով...(-արտասվում է. Ի.Ա.)»:

Ալեքսան Սաղաթելյան հրամանատար էր Ջամբրաիլում` 26 զինվորներ ուներ, շատ մեծ պատասխանատվություն էր զգում նրանց նկատմամբ: Զինվորների հետ ամենքին անհատական էր վերաբերվում, մտածում էր ամեն զինվորի մասին:

Չարաբաստի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ալեքսանը ծնողների հետ սուրճ խմելիս է եղել(-արձակուրդում էր. Ի.Ա.), երբ Ջամբրաիլից ընկերը զանգել եւ տեղեկացրելէ, որ առավոտյան 7:15-ին հակառակորդը լայնամաշտաբ պատերազմ է սկսել:

Հերոսի մայրը այսօրվա նման հիշում է այդ օրը եւ որդու` պատերազմի մասին լսելու արձագանքը.

-Առավոտյան ժամը 10-ն էր, ընկերը զանգահարեց ասաց՝ Ալեք, դու գիտե՞ս, որ պատերազմ է: Իմ բալեն միանգամից զգաստացավ, հավաքեց իրեն ու ասաց՝ ո՞նց թե պատերազմ է: Խառնվեց իրար, հարցրեցի՝ Ալեք ջան, ի՞նչ է եղել, ասաց՝ մամ, հարձակվել են մեր գումարտակի վրա, զինվորս վիրավոր է: Ասեցի՝ տղա ջան, բայց դու հիմա արձակուրդի մեջ ես, ասեց՝ այ մամ, ի՞նչ արձակուրդ, գնում եմ:Շատ արագ կերպով գնաց Երևան, այնտեղից էլ պիտի արագ Ղարաբաղ հասնեին:

Չկարողացանք հետ պահել իմ հարտությանը. Ասեց. «Մամ ջան ինչքան քո բալեն եմ, էդքան էլ հայրենիքիս բալեն եմ, ո՞նց թողեմ զինվորներիս մենակ: Մինչեւ վերջին փամփուշտը կռվելու եմ մե՛րս»: Տեղ հասնելու երկրորդ օրը զանգեց ասեց՝ մամ ջան, հասել եմ, ես արդեն դիրքերում եմ, ամեն ինչ լավ է, դուք լա՞վ եք: Մինչև հոկտեմբերի 12-ը ամեն օր Ալես զանգում էր, միշտ կապի մեջ էինք: Ասում էր՝ մամ, տղեդ մի անգամ փրկվեց… ասացի՝ բալես, զգույշ եղիր, Աստված միշտ քեզ հետ կլինի, քեզ ոչինչ չի պատահի:

Ամեն անգամ զանգելիս Ալեքսանը ծնողներին եւ քրոջը խոստանում էր, որ էլի կզանգի, բայց վերջին անգամ զանգելիս նման բան չի ասել.

-Հոկտեմբերի 12-ին ժամը 4։30 էր զանգեց, ասաց, որ լավ է, ու էլ չզանգեց, բալիս վերջին զանգն էր, ու էլ իր ձայնը չեմ լսել: Սովորաբար, ասում էր էլի կզանգեմ, բայց էդ օրը իմ բալեն չասեց, չասեց, որ մամայի հետ վերջին անգամ ա  խոսում իմ բանակի տղան...(-արտասվում է. Ի.Ա.): Տղաս սիրահարված էր զինվորականի մասնագիտությանը, զինվորականի հագուստին: Ասում էր. «Մա՛մ ջան, գիտես ամեն տղայի սազո՞ւմ է զինվորական հագուստը»:

Հերոսի մայրը` արտասունքն աչքերին հիշում է.

-Տղաս ասում էր՝ մա՛մ, դու քեզ հպարտ պահիր, Ալեքսանի մաման տխուր չպիտի լինի: Ալեքսանս մեր հույսն էր, մեր ամեն ինչը:

Վերջում տիկին Անահիտը ասաց.

-Բոլոր նահատակված զինվորներն էլ, վիրավորներն էլ հերոս են: Պատերազմը այսպիսի ավարտ չպետք է ունենար բալես…

Հ.Գ.Նկատենք, որ ողջ զրույցի ընթացքում հերոսի մայրը արտասվում էր եւ, թերեւս դա էր պատճառը, որ ավել մանրամասներ այլեւս, թույլ չտվեցի ինքս ինձ հարցնել:

 

Iravunk.com 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan