VIDEO.«Գազարից բացի՝ուրիշ քաղցր բան չէին կերել, հիմա նորից ուզում են գան իշխանությա՞ն»
«Ոսկու աշխարհ» ոսկու շուկայի սեփականատեր ՎԱՂԱՐՇ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸՙ NewsMedia.am-ի հետ զրույցում խոսելով ետպատերազմյան ծանր իրավիճակի, դրա հետեւանքների ու առկա քաղաքական, տնտեսական, ու բարոյահոգեբանական ճգնաժամի շուրջ, նշում է որ անկախ ամեն ինչից, անկախ զարգացումներից ու հնարավոր սցենարներից.«Վերադարձ՝հնին չպետք է տեղի ունենա»:
Նրա խոսքով, «փայ մտնողնեը, երկիրը թալանածներն ու ատկատներով աշխատած նախկինները»՝ այլեւս անելիք չպետք է ունենան ՀՀ-ի կյանքում: Ավելին, ըստ նրա.նրանցից շատերի տեղը՝ քրեակատարողական հիմնարկն է, այլ ոչ թե ազատության մեջ շրջելը:
Քանի որ վտանագավոր է, այդ հանցավոր տեսակներին, ովքեր ըստ գործարարի."գազարից բացի՝ուրիշ քաղցր բան չէին կերել", նորից մոտ թողնել իշխանությանը:
Հ. Գ
Նշենք, որ գործարար Վաղարշ Աբրահամյանի հետ զրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, երբ դեռ հայտնի չէր 17 քաղաքական ուժերի միասնական թեկնածուի անունը:
Հիշեցնենք նաեւ, որ Վաղարշ Աբրահամյանի հետ տեղի ունեցած զրույցի առաջին հատվածում, որը հրապարկվել էր մեր նախորդ հրապարակումներից մեկում, գործարարը տվել էր ուրույն մեկնաբանություն թե ինչու չկար զրահաբաճկոն եւ սաղավարտ առաջնագիծ մեկնողների համար, ասելով, որ. «բա փողերը Բադեն-Բադենի կազինոներում տարել կրվել են, բա էլ որտեղի՞ց զրահաբաճկոն լիներ»...
Ուշագրավ այլ մանրամասները՝NewsMedia.am-ի Տեսանյութում: