"Դերժավա" ընկերությունը իր բոլոր մասնաճյուղերի աշխատակիցներին ստիպում է վաղը մասնակցել հակապետական դավադրությանը։
Հենց այս պահին Մասիսի քաղաքապետարանում և առհասարակ ողջ ՀՀ տարածքում հակապետական և հակաօրինական քայլեր են ձեռնարկվում մի շարք քաղաքապետների, գյուղապետների և անհատ ձեռներեցների կողմից։ Մասիսի քաղաքապետարանում հերթագրվում են վաղվա հեղաշրջման փորձին մասնակցելու և հետագայում պարգևատրվելու համար(դրամական պարգևատրում): Գավառում գումար է բաժանվում արդեն մի քանի օր է ԲՀԿ-ի կողմից։
"Դերժավա" ընկերությունը իր բոլոր մասնաճյուղերի աշխատակիցներին ստիպում է վաղը մասնակցել հակապետական դավադրությանը։
Ստույգ տեղեկություններ կան նաև, որ Արմաշի ալրաղացը այսօր կանգնացրել է իր աշխատանքը ու ժողովրդից պահանջել է ,որ վաղը բոլորը մեկ մարդու նման ներկայանան միտինգի։ Չգնացողներին սպառնացել են ազատել աշխատանքից։
Հարգելի պատկան մարմիններ և ուժային կառույցներ, առաջարկում եմ հենց այսօր կասեցնել դրանց կազմակերպած հակապետական քայլերը։
Գումար ստացած անձանց ինքնությունը պարզել և պատժել օրենքի ողջ խստությամբ։
Հայրենիքը վտանգի առաջ է կանգնած և գոնե հայրենիքի ներսում պարտավոր եք ապահովել ժողովրդի անվտանգությունը!!!
