VIDEO.Ի՞նչ է նշանակում` Ձեր դաշտային գեներալին փակում եք Շուշիի բերդում, կարողա՞ գեներալին էլ «չայեվոյ» նվիրեիք Ալիեւին. Թեժ զրույց «Իրավունք TV»-ի եթերում
«Լեւոն Երանոսյանը իմ աչքի լույսը չի, բայց ի՞նչ է նշանակում, երբ Ձեր դաշտային գեներալին փակում եք Շուշիի բերդում, ո՞վ է դրա պատասխանը: Դուք պատկերացնո/ւմ եք, որ նույն օրը, որ օրը, որ Լեւոն Երանոսյանին փակել էին Շուշիի բերդում` հանձնեին Շուշիին: Այսինքն գեներալին էլ «չայեվոյ» նվիրելու էին Ալիեւի՞ն: Տենց լավ չէ, մի հատ էլ ասեիք թող չարտերային թռիչք ապահովվեր` «Բոյինգ»-ով Ալիեւը գար տաներ գեներալին: Ինչ ձեռքներդ հասներ, ով հասներ տալիս էիք թշնամո՞ւն»,- անդրադառնալով պատերազմից հետո գեներալ Լեւոն Երանոսյանի հայտարարությանը, որ նրանք փակել էին Շուշիի բերդում, որպեսզի չգնա պատերազմին մասնակցի, «Իրավունք TV»-ի տաղավարում ասաց ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդաշարի հեղինակ, լրագրող Գայանե Զարգարյանը:
