ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով 17 կուսակցությունների ձևավորած շարժմանը, ասել է. «Խոսք է գնում մի շարժման մասին, որն իր արդյունքը կարող է արձանագրել մարդկանց գազազացնելով և հոշոտելու ինչ-որ թիրախ ընտրելով (նկատի ունի Վազգեն Մանուկյանի՝ հանրահավաքներից մեկի ժամանակ արած արտահայտությունը,- խմբ.), բազմիցս տեսել ենք այդ նույն ուժերից որոշ ղեկավարներին, նույն Վազգեն Մանուկյանին, երբ 1996-ին ամբոխը գազազացվեց և առաջարկվեց գալ իր հետևից, եթե 20 րոպե հետո դուրս չգար: Արդյունքում մենք տեսանք՝ ինչով ավարտվեց այդ ամենը, դա, իհարկե, հարված էր մեր պետականությանը: Նույն գաղափարը մենք տեսանք 1999թ հոկտեմբերի 27-ից հետո, և Վազգեն Մանուկյանը փայլող աչքերով ռոմանտիկների քայլ որակեց, երբ ահաբեկչական գործողության արդյունքում գլխատվեց Հայաստանի քաղաքական իշխանությունը: Նույնը տեղի ունեցավ նաև եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ պատրաստի խմբերը հարձակման ենթարկեցին Կառավարության շենքը»:
Մանրամասները՝ տեսանյութում: