ԳԵՈՐԳԻ ԿՈՒՏՈՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական նախաքննությունը կասեցվել է:
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է դեկտեմբերի 30-ին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ):
Հիշեցնենք, որ անցած տարի հունվարի 17-ին Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը: