Մեր գործընկեր Իլոնա Ազարյանը՝հայոց բանակի Տոնի առթիվ, ՍԻՄ նախագահի կողմից արժանացել է գովասանագրի
«Իրավունք» թերթի լրագրող ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ, այսօր Հայոց Բանակի Կազմավորման Տոնի առիթով, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից արժանացավ գովասանագրի:
Հիշեցնենք, որ մեր գործընկերը Արցախյան գոյամարտի առաջին իսկ ժամերից, վտանգելով իր կյանքը իր մասնագիտական առաքելությունը իրականացրել է առաջնագծում՝հանրությանը մատուցելով օբյեկտիվ եւ ճշգրիտ տեղեկատվություն:
NEWSMEDIA.am-ը եւս Շնորհավորում է մեր գործընկերոջը. մաղթում նրան ուժ ու կորով, եւ կամք՝մշտապես բարձր պահելու պրոֆեսիոնալ լրագրողի նշաձողը՝ իր առաքելության ճանապարհին:

