1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Շարունակվում է «Իրավունք Մեդիա» ՍՊ-ն ընդդեմ «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպության եւ Ա. Լուսյանի արժանապատվության և գործարար համբավի գործով դատավարությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քննվել «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ  «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպության եւ Արմեն Էդուարդի Լուսյանի` ներողություն խնդրելուն, զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին գործով դատավարությունը:

Մասնավորապես,  պատասխանող «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» եկեղեցի կրոնական կազմակերպությունը իրեն պատկանող www.facebook.com կայքի պաշտոնական էջում 19.06.2020 թվականին տպագրել է «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության /և վերջինիս էլեկտրոնային կայքի մասին «Կյանքի Խոսքն»  ընդդեմ «Իրավունք» աղանդավորական կայքի» վերնագրով հոդված, որով վիրավորանքի և զրպարտության միջոցով արատավորել է Հայցվոր «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավը:

Նկատենք, որ դատարանում «Իրավունք Մեդիա» ՍՊ-ի շահերը  ներկայացնում է «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերությունը` ի դեմս փաստաբան ԼԱՐԻՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ:

Քննության առարկա հայցի եւ դատվարության մանրամասների շուրջ «Իրավունքը» զրուցել է «Իրավունք Մեդիա» ՍՊ -ի շահեր ներկայացնող փաստաբան ԼԱՐԻՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով նախ փաստեց.

- Քննվում է արժանապատվության և գործարար համբավի հարցը, որի կրողը լրատվամիջոցն է: Կարեւորում եմ, որ այս կարգի գործերում ձեւավորվի մշակույթ, որ անկախ նրանից, թե կրոնական համայնք է, քաղաքացի, իրավաբանական անձ կամ պետական պաշտոնյա` գիտակցեն, որ լրատվամիջոցին, լրագրողին վիրավորել չի կարելի: Եվ, եթե առերեւույթ գտնում է տվյալ անձը, որ լրատվամիջոցը հրապարակել է նյութ, որը պայմանականորեն, չի համապատասխանում իրականությանը, ապա վերջինս կաշկանդված չէ օրենքով սահմանված կարգով դիմել ինչպես իրավապահ մարմիններին, այնպես էլ մտնի դատական պաշտպանության` պատվի, արժանապատվության հետ կապված հարցով:

Տվյալ դեպքում,եթե պատասխանողը գտնում է, որ լրատվության տված տեղեկատվությունից ինքը դժգոհ է, ապա նրան ուղղակի վերապահված չէ իրավունք վիրավորելու: Սույն գործով գտնում ենք, որ առկա է իրավունքի խախտումը` այդ պատճառով էլ դիմել ենք դատական պաշտպանության:

Անդրադառնալով այսօր կայացած դատական նիստի մանրամասներին փաստաբան Լարիսա Բաղդասարյանը ընդգծեց.

-Սույն նախնական դատական նիստի ընթացքում պետք է պարզվեին կողմերի կողմից ներկայացված միջնորդությունները` ապացույցները թույլատրելու կապակցությամբ, ինչպես նաեւ մեր կողմից ներկայացված դիրքորոշումը: Արմեն Լուսյանը պնդում է, որ ինքն է տվյալ վիճարկվող հոդվածի հեղինակ հանդիսանում եւ, որ «Կյանքի խոսքը» այդտեղ վիրավորանք եւ զրպարտություն չի հրապարակել: Սակայն մենք գտնում ենք, որ երկուսն էլ սույն քաղաքացիական գործի շրջանակներում հանդիսանում են համահեղինակ` հաշվի առնելով, որ «Կյանքի խոսքը» իր պաշտոնական էջում է տվյալ հոդվածը հրապարակել : Իսկ Արմեն Լուսյանը  «Կյանքի խոսք» կազմակերպության անունից էր հանդես եկել, որպես մամուլի խոսնակ: Այդ իսկ առումով պաշտոնական դիրքով է հանդես եկել, այլ ոչ է թե, որպես քաղաքացիա-իրավական առանձին սուբյեկտ: Եթե տվյալ դեպքում վերջինս ցանկություն ուներ իր կարծիքը ներկայացնել, ապա կարող էր իր էջում տվյալ հոդվածը հրապարակել: Մինչդեռ տվյալ հոդվածը հրապարակվել է «Կյանքի խոսք» կազմակերպության պաշտոնկան էջում, որպեսզի էլ ավելի, ըստ մեզ, գործարար համբավի արատավորումը շատ լինի: Հաշվի առնելով հետեւորդների բազմաքանակությունը: Ինչպես նաեւ հասարակության որոշակի հատվածի մոտ իրենց վստահելու իրավական հնարավորությունը:

Կողմը պնդում է, որ իր գրառումը կապված է եղել Iravunk.com կայքում հրապարակված ինչ-որ հրապարակումների վերաբերյալ: Ըստ էության ինքնապաշտպանության է իբրեւ թե դիմել: Բայց, կցանկանամ հատուկ ընդգծել, որ ինքնապաշտպանությունը պետք է լինի օրենքի սահմաններում, այսինքն չպետք է որեւէ անձի գործարար համբավին, արժանապատվությանը վնաս հասցնելու արդյունքում տվյալ ինքնապաշտպանությունը իրականացվի:

Քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացվեց նաեւ Արմեն Լուսյանին, որպես վկա հարցաքննելու միջնորդություն, որպեսզի դատարանի կողմից պարզվի վերջինս ուղղակի դիտավորությունը: Մենք կարծում ենք, որ վերջինիս ցուցմունքով չէ, որ պետք է ուղղակի դիտավորության փաստը հաստատվի: Ի վերջո, վերջինս կարող է փաստել, որ ուղղակի դիտավորություն չունի, բայց իր կողմից կատարված գրառումը, ըստ էության, անաչառ դիտորդի մոտ տպավորություն ստեղծի, որ այո առկա է վիրավորանք, զրպարտություն է: Ուստի մենք գտնում ենք , որ ուղղակիորեն խախտվել է հայցվոր կազմակերպության գործարար համբավը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 31-ին, ժամը 16:00-ին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Iravunk.com 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan