ՏԵՍԱՆՅՈՒԹ.ԳՆԴԻ ՈՐԴՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՆՀԱՅՏԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ՝ ՕՂԱԿԸ ԳՆԱԼՈՎ ՍԵՂՄՎՈՒՄ Է.ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ
Գնդի Որդու առեղծվածային անհայտացման պատմության ուշագրավ դրվագների մասին, NEWSMEDIA.am-ի սկսած հետաքննության շրջանակներում հիշեցնենք, որ բավականին ուշագրավ մանրամասներ էր ներկայացրել ազատամարտիկ Գարիկ Գրիգորյանի՝Գնդի Որդու կինը՝Գայանե Մարզումանյանը:
Հիշեցնենք նաեւ, որ Գ. Մարզումանյանը NewsMedia.am-ի հետ զրույցում նշել էր, որ ինքը գրեթե համոզված է, որ Գարիկ Գրիգորյանը այժմ գտնվում է Հայաստանում՝ իսկ ավելի ստույգ ԱԱԾ-ում:
Ավելին, ըստ տարածված լուրերի ականատեսներ են եղել, ովքեր պատմել են թե ինչպես են ԱԱԾ-ի համազգեստով անձինք՝ երկու օր շարունակ Գարիկ Գրիգորյանին՝ «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխել:
Իսկ ահա ազատամարտիկի կնոջ կողմից արված հայտարարությանը հաջորդել էր Գնդի Որդու մարտական ընկերների արձագանքը, ովքեր իրենց անհամաձայնությունն էին հայտնել Գայանե Մարզումյանի կողմից արված դիտարկումներին ու մեկնաբանություններին:
Մինչդեռ, հայտնի իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանն էլ, ով ազատամարտիկի տիկնոջ ահազանգից հետո խորամուխ է եղել բացելու Գնդի Որդու առեղծվածային անհայտացման պատմության թնջուկը, NewsMedia.am-ի հետ զրույցում նշում է, որ Գնդի Որդու առեղծվածային անհայտացման պատմության շուրջ՝ իրականում օղակը գնալով սեղմվում է:
Ավելին, ըստ իրավապաշտպանի. այս պատմության մեջ կարող է եւ ականջներ լինեն, քանի որ հիմա մենք այնպիսի ժամանակներ ու օրեր ենք ապրում, որ ոչինչ բացառել չի կարելի…
Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ վերոնշյալ գործով իրավապաշտպան Խ. Մարոզյանի միջամտությունից անմիջապես հետո, Արցախի Հանրապետությունում հարուցվել է քր. գործի, որի ընթացքի մանրամասներին նույնպես ՝ առիթ կունենանք անդրադառնալու:
Այլ ուշագրավ հարցերի պատասխանները՝NewsMedia.am-ի պատրաստած Տեսանյութում: