1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ես, հայ ժողովուրդն ու ռուսական կողմը բարիկադների մի կողմում ենք, դուք եւ Էրդողանը՝ մյուս. Բաբուխանյանը՝ Սորոսի Լարիսային

 

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանումնախագահությամբ դատավոր Դիանա Հովհաննիսյանիտեղի ունեցավ ԱԺ մի քանի գումարման պատգամավորՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ընդդեմ Ջորջ Սորոսի հայաստանյան գրասենյակի տնօրեն ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆԻ հերթական դատական նիստը

Դատարանում հայտարարությամբ հանդես եկավ Հ. Բաբուխանյանը՝ նախ հիշեցնելով, թե ամբողջ խնդիրը ինչից ծագեց. «Ասուլիսի ժամանակ լրագրողը տիկին Լարիսա Մինասյանին տվեց հետեւյալ հարցը, որ սորոսականները պետական շահն առաջ չեն տանում, այլ ձեր առաջադրած սկզբունքներն են փորձում ներկայացնել: Եվ այդ հարցի վերաբերյալ, թե ովքեր են սորոսականները, տիկին Մինասյանը պատասխանեց ասելով՝ փորձեմ մի քանի սորոսականների անուն տալ՝ պատգամավոր Բաբուխանյան… սորոսականներ ձեր սահմանով: Այսինքն՝ այն սահմանումով, որ սորոսականները պետական շահը առաջ չեն տանում, այլ այդ կազմակերպության առաջադրած սկզբունքներն են փորձում ներկայացնել: Սա անկասկած զրպարտություն է, որովհետեւ ես ոչ մի անգամ իմ կյանքում պետական շահը չեմ դրել հետին պլան եւ առավել եւս երբեք չեմ փորձել առաջ տանել այն սկզբունքները, որոնք ներկայացնում է Սորոսը եւ Սորոսի հիմնադրամը: Հետեւապես այս ենթատեքստով իմ անունը տալը խիստ վիրավորական է եւ զրպարտչական»:

Անդրադառնալով նրան, որ Լարիսա Մինասյանը վկայակոչում է 21 տարի առաջվա ինչ-որ ուղեւորության ֆինանսավորում դեպի Բուդապեշտ՝ ՍԻՄ կուսակցության նախագահն ընդգծեց. «Պետք է հիշեցնեմ, որ գործում արդեն բերված են ապացույցներ, որ ինձ հրավիրողը եղել է լրիվ այլ կազմակերպություն, որը իր հրավերի մեջ նշել է, որ ծախսերը վերցնում է իր վրա: Թե արդյունքում ինչ փոխհարաբերություններ կան այդ կազմակերպությունների միջեւ մեզ հայտնի չէ եւ չի էլ հետաքրքրում: Մենք որեւէ առնչություն չունենք Սորոսի հիմնադրամի հետ: Այս գործի ընթացքում պարզվեց նաեւ, որ կեղծվել են փաստաթղթեր, այսինքն՝ իմ ստորագրությունը եւ իբր իմ ձեռագրով գրված ինչ-որ հաշվետվություն կա: Մենք խնդրեցինք եւ պահանջեցինք, որպեսզի անցկացվի համապատասխան փորձաքննություն, բայց այն չանցկացվեց, որովհետեւ պատասխանող կողմը հրաժարվեց: Չկա նաեւ որեւէ դիմում իմ կողմից, որտեղ ես դիմել եմ այդ կազմակերպությանը խնդրանքով ինձ ֆինանսավորել եւ այլն: Հետեւապես, այն խոսքերը, որ տիկին Մինասյանն ասում է, որ իրենք ֆինանսավորում են ծրագրեր, այլ ոչ թե անձանց, հերքում է իր իսկ ասած նախորդ խոսքը, որ Սորոսի հիմնադրամը ֆինանսավորել է իմ ուղեւորությունը: Այո՛, տիկին Մինասյանը տեսնելով, որ գործը ընդունում է բավականին լուրջ ընթացք՝ 2020 թվականի սեպտեմբերի 9-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում առաջին հեռուստաալիքով երկու անգամ հերքեց Պետրոս Ղազարյանի այն զրպարտչական հարցը, թե արդյոք դուք ֆինանսավորել եք Բաբուխանյանին: Տիկին Մինասյանն արդեն այդ հաղորդման մեջ շատ ճշգրիտ էր իր ձեւակերպումների մեջ եւ ասաց՝ ոչ, նրանք չեն ֆինանսավորում անձանց, այդ թվում՝ ինձ, այլ ֆինանսավորել են ծրագրեր»:

Հ. Բաբուխանյանը եւս մեկ անգամ փաստեց, որ ասուլիսի ժամանակ Լարիսա Մինասյանն ասել է, թե ֆինանսավորել է անձի, այս դեպքում՝ իրեն, իսկ Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցի ժամանակ հերքել. «Ամբողջ հարցը հետեւյալն է՝ Սորոսի հիմնադրամը Հայաստանում գործունեության ընթացքում՝ շուրջ 25 տարի, այստեղ ծախսել է 56 միլիոն դոլար: Եվ այդ գումարից ուղիղ գրանտների տեսքով տրվել են մարդկանց, այսինքն՝ հազարավոր մարդիկ դիմում են գրել, ստացել են կոնկրետ գրանտներ: Մարդիկ կան, որ ստացել են մինչեւ կես միլիոն դոլար: Հարց է ծագում՝ եթե պետք էր ասուլիսի ժամանակ սորոսականների անուններ տայիք, ովքեր իսկապես ձեր կազմակերպությանը եւ Սորոսի գաղափարներին նվիրված են եւ համարում են դրանք ճիշտ կամ առաջադեմ, ապա ինչո՞ւ նրանց անունները չէր տրվում, ովքեր երկարատեւ համագործակցություն ունեին ձեր կազմակերպության հետ: Մինչդեռ հիշվեց, որ 20 տարի առաջ կար մի ծրագիր, որի մեջ կար ինչ-որ տոմս: Պարզ է, որ սա ակնհայտ միտում էր»:

ՍԻՄ կուսակցության նախագահը վերահաստատեց, որ ինքը Սորոսի դատապարտողն է եւ դատապարտում է Սորոսի գրասենյակի գործունեությունը եւ իրենց ծրագրերի հիմնական մասը՝ ոչ բոլորը. «Համարում եմ դրանք ուղղված մեր ազգի եւ մեր երկրի դեմ: Եվ դուք փորձեցիք ինձ անվանելով սորոսական, իսկ իմ պարագայում դա ոչ թե անվանել, այլ անվանարկել է, թե այ նա էլ է օգտվել ֆինանսավորումից: Եվ այդ «պրյոմը» օգտագործում էր տխրահռչակ Պետրոսը՝ իր հարցադրմամբ ուղղված Լարիսա Մինասյանին, թե  իբր օգտվել եմ ֆինանսավորումից, իսկ հիմա իրենց դեմ եմ խոսում: Ո՛չ, հարգելիներս, մենք թույլ չենք տա, որպեսզի ազգային գործիչներին, ովքեր Սորոսի գաղափարների ընդդիմախոսներն են, փորձեք բերանները փակել»:

Հայցվորը նաեւ շեշտեց, որ «ական» ածանցը հայերենի դասական կանոններով նշանակում է պատկանելիություն ինչ-որ ուղղության, օրինակ, նժդեհական. «Եթե ինձ ասեիք՝ նժդեհական, շնորհակալություն կասեի, ասեիք՝ պահպանողական, այո, պահպանողական գաղափարների կողմնակից եմ: Եթե ինձ ասեիք՝ ազգայնական, չէի վիրավորվի, որովհետեւ ազգայինն ինձ համար շատ կարեւոր է եւ առաջնային: Սակայն ես նվիրված չեմ եւ հակված չեմ Սորոսին կամ նրա գաղափարներին եւ ինձ սորոսական անվանելը համարում եմ զրպարտություն: Իմ գաղափարախոսությունն ուղիղ հակառակ է եւ ինձ համար վիրավորանք է»:

Իսկ թե ինչու է վիրավորանք, Հայկ Բաբուխանյանը բերեց մի շարք օրինակներ. «Շատուշատ մարդիկ համարում են Սորոսի գաղափարախոսությունը վտանգավոր, ոչ միայն հայ ազգի համար, այլեւ աշխարհի եւ ոչ միայն արեւելյան, այլեւ՝ արեւմտյան: Բայց, օրինակ, հայ ազգի համար հայտարարեց ԱԱԾ պետը, որ դա վտանգավոր ազգաքայքայիչ գաղափարախոսություն է: Կարող եմ մեջբերել նաեւ ԱՄՆ նախագահ Թրամփի ասածը, որը 2018 թ.-ին՝ բավականին վերջերս, սորոսականներին անվանեց ծախու պրոֆեսիոնալներ  եւ իր դեմ հեղաշրջում կազմակերպելու մեջ մեղադրեց: 2017 թվականին 70 հազար ԱՄՆ քաղաքացի ստորագրել են հայտարարության տակ, որտեղ Սորոսը հայտարարվում էր տեռորիստ: Թրամփը նույն 2018 թվականին չի բացառել, որ Սորոսը ֆինանսավորում է միգրանտներին, որ նրանք գրոհեն ԱՄՆ-ի սահմանի վրա: Թրամփի մեջբերումները կարելի է շատ երկար շարունակել: Իսկ ՌԴ-ում այս կազմակերպությունը արգելվել է 2015 թվականին. Պուտինը նախազգուշացրել է, որ Սորոսը հայտնի պայթեցնելու մանյակ է եւ երկրները տանում է դեպի ճգնաժամերի ու քաղաքացիական պատերազմի: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բազմիցս մեղադրել է Սորոսին իր երկրում խառնաշփոթ կազմակերպելու մեջ: Բելառուսում այս կազմակերպությունը արգելվել է 1957 թվականին, Ուզբեկստանում՝ 2004 թվականին, Իսրայելի ԱԳՆ-ն 2017 թվականին մեղադրել է Սորոսին իսրայելական պետականության քայքայման մեջ: Հունգարիայում հրեական համայնքի ղեկավարը (ի դեպ, Սորոսը հենց հրեական համայնքից է դուրս եկել) ասել է, որ շատ մարդկանց աչքերում Սորոսը խորհրդանշում է անբարոյական կապիտալիստական սպեկուլյանտի: Այս ամենը վիրավորական էր, բայց այս ամենն ասվել է մինչեւ պատերազմը: Իսկ պատերազմի ընթացքում մեր պարտության եւ մեր ահավոր կորուստների մեղքը մասամբ ես կապում եմ Սորոսի գործունեության հետ…»:

Հենց այստեղ էր, որ Լարիսա Մինասյանի փաստաբանը տեղից վեր թռավ եւ առարկեց, նախագահող դատավորն էլ ընդունեց առարկությունը: Իսկ հայցվոր կողմի փաստաբան «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի տնօրեն ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ստիպված եղավ հիշեցնել, որ դատարանում կա մեկ նախագահող. «Եվ դա դուք եք, հարգելի դատավոր: Եթե վստահորդը խոսում է եւ տեղից ընդհատում են, համարում եմ նման ձեւով պոռթկալն անթույլատրելի է եւ արգելված  է օրենքով: Օրենքի ուժով դրա բացառիկ իրավունքը վերապահված է ձեզ»:

Հայկ Բաբուխանյանը շարունակեց իր խոսքը եւ հույս հայտնեց, որ դատարանի դահլիճում ոչ թե Սորոսն է թելադրողը, այլ դատական նիստը նախագահողը. «Հույս ունեմ, որ Սորոսն իրեն ամեն տեղ իրավունք չի վերապահում վիրավորել, բերանս փակել: Մենք ասում ենք այն, ինչ ասել են աշխարհի բավականին հարգված մարդիկ: Եվ վերջապես՝ 2020 թվականի մարտի 5-ին բրիտանական թերթին տված իր հոդվածում, որը կոչվում է «Սիրիայում Պուտինի ռազմական հանցագործությունների պատճառով Եվրոպան պետք է գրավի Թուրքիայի կողմը», Սորոսն ասում է. «Միակ երկիրը, որ իր զորքերը ուղարկեց Ասադի գործողությունների պատճառով Իդլիբում փակուղում հայտնված խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար՝ Թուրքիան է: Անցյալ ամսվա վերջին ռուսական բանակը սկսեց մի շարք հարվածներ հասցնել, որոնց արդյունքում զոհվեց 34 թուրքական զորքի զինվոր, բայց այսպիսով Պուտինը կրկին խուսափեց սպանությունների համար պատժից»: Եվ այդ հոդվածում կոչ անելով աջակցել Թուրքիային՝ Սորոսը նշում է. «Եվրոպան պետք է ամրապնդի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի դիրքերը Պուտինի հետ բանակցություններում»: Ի դեպ, նշեմ, որ Իդլիբում, այսպես կոչված, խաղաղ բնակչությունը նրանք էին, ովքեր այս պատերազմում կռվում էին մեր դեմ»:

Բաբուխանյանը ցույց տվեց նաեւ ռուսական փառքի շքանշանը, որին օրերս է արժանացել եւ Լարիսա Մինասյանին հիշեցրեց. «Մեզ օգնության եկան ռուսական զինվորները եւ ստացվում է, որ ես, հայ ժողովուրդը եւ ռուսական կողմը բարիկադների մի կողմում ենք, իսկ դուք եւ էրդողանը՝ մյուս: Հետեւապես ես հենց այնպես չասացի, որ դուք մեղավոր եք Ձեր մասով այն պատերազմի եւ կորուստների մեջ, որ մենք ունեցանք: Եվ պետք չէ ինձ ընդհատել: Ես փաստերն եմ ասում եւ պետք չէ ինձ ընդհատել, երբ Դուք ասում եք, թե Հայ Առաքելական եկեղեցին իրեն շատ բան է թույլ տալիս, պետք չէ ինձ ընդհատել, երբ Դուք պաշտպանում եք էրդողանին ընդդեմ Պուտինի»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com 

Հ.Գ.- Դատավարության մանրամասները դիտե՛ք տեսանյութում.


 
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan