Սիրելի ժողովուրդ, կոչ եմ անում հավասարակշռված և զուսպ մնալ, չտրվել սադրանքներին.ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ
Քաղաքացիական բախման հրահրումները, որ թևից էլ լինեն, այդպիսիք որակվում են որպես ազգային դավաճանություն։ Այս պահից սկսած դրանք անհապաղ նախականխել է պետք, չկանխարգելման և անցանկալի դեպքերի ծավալման պատասխանատվությունը իշխանությունն է կրում։
Սիրելի ժողովուրդ,
կոչ եմ անում հավասարակշռված և զուսպ մնալ, չտրվել սադրանքներին։ Մենք մեր հայրենիքի ծառան ու տերն ենք, մենք ենք պատասխանատուն մեր երկրի ապագայի համար։
ԱՅՍ ԿՈՉՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՈԶՅԱՆԸ