Ինչո՞ւ մինչ օրս ոչ ոք չի պատժվել մեր տղաներին դավաճանելու համար. Հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը առկա իրողությունների մասին.IRAVUNK.com
Ինչպես է հերոսի մայրը՝ տիկին Աստղիկը, գնահատում հետպատերազմյան Արցախում և ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները փորձեցինք հետաքրքրվել անձամբ հերոսածին մայրիկից, ով նկատեց.
-Մեզ համար կյանքը կանգ է առել,մենք էլ լիարժեք չենք վերադառնա կյանք : Հայաստանում իրավիճակը շատ վատ է, հասարակությունը շատ պասիվ է: Ես կցանկանայի, որ միահամուռ ուժերով դուրս քշեինք մեր ներքին թշնամուն: Հարց է առաջնում ինչո՞ւ մինչ օրս ոչ ոք չի պատժվել մեր տղաներին դավաճանելու համար, ինչո՞ւ չկան քրեական գործեր: Այս առումով մեր դժգոհությունները շատ են:
-Գնահատված ե՞ն արդյոք մեր անմահացած ՀԵՐՈՍՆԵՐԻ ծնողներն այսօր։
-Այո, իհարկե, կա մի հատված, որ կարող են վիրավորել քեզ եթե մի ինչ-որ մեկնաբանուն նրանց դուրը չգա: Դրան զուգահեռ ունենք շատ-շատ լավ ընկերներ, որոնք երբեք չեն տեսել մեզ, բայց վերաբերում են հարազատորեն: Այնքան անծանոթ մարդիկ կան, որոնք այս օրերին դարձան հարազատ:
-Տիկին Աստղիկ, Դուք տեղեկացրել էիք, որ հրաժարվել եք Մեր ՀԵՐՈՍԻ մեդալը ստանալուց, կխնդրեինք մի փոքր մանրամասնել։
-Մեդալից հրաժարվելը եղել է ընտանիքիս որոշումը: Մենք գտնում ենք, որ մեր տղաներին դավաճանել են այս իշխանությունները: Կառավարության հրաժարականից հետո մենք մեր մեդալը կստանանք արժանապատիվ ղեկավարից:
-Որպես հերոսի մայր, ունե՞ք խոսք, ուղղված մեր սահմաններն այսօր էլ անառիկ պահող տղաներին:
Սիրելի՛ տղաներ, սիրեք ու պահպանեք Մխիթարի, Հայկի, Ալենի, Ալբերտի, Էդգարի, Ռոբերտի, Քյարամի, Ադամի, Արմենակի արյան գնով փոխանցված հայրենիքը: Հիշեք, մեր տղաները չեն պարտվել, պարտվել է իշխանությունը: